ՀՐԱՄԱՆ
28․02․2019թ.
Ս․թ․ մարտի 1-2-ին, կրթական փոխանակումների ծրագրով կազմակերպել կրթահամալիրի Քոլեջի սովորողների երկօրյա ուսումնաճանաչողական ճամփորդությունը Վայոց ձորի մարզ, Վերնաշեն գյուղ։ Այդ նպատակով՝
- հաստատել խմբի կազմը (հավելված 1).
- խմբի ղեկավար նշանակել Անահիտ Մելքոնյանին, օգնական՝ Նելի Հարությունյանին․
- հաստատել երկօրյա ճամբարի աշխատակարգը (հավելված 2)․
- սնունդը և ճանապարհածախսը կազմակերպել մասնակիցների միջոցներով, գիշերակացը՝ Վերնաշենի դպրոցի սովորողների տներում․
- մասնակիցների տեղափոխումը կազմակերպել 60 LD 077 մակնիշի մեքենայով, վարորդ` Արթուր Եղիազարյան (հեռ. 098 32 50 50)․
- ճանապարհածախսի մի մասը՝ 20.000 (քսան հազար) դրամ, որպես մրցանակ տրամադրել կրթահամալիրի 2019թ. ծախսային ծրագրի «Ուսումնա-հայրենագիտական ճամփորդություններ» ուղղություններից․
- մեկնումը՝ մարտի 1-ին՝ ժամը 9։40, Մայր դպրոցի բակից, վերադարձը՝ մարտի 2-ին, մինչև ժամը 18։00։
Կրթահամալիրի տնօրեն` Ա. Բլեյան
Հավելված 1
- Անուշ Քելամյան - 1-ին կուրս
- Ալլա Սարգսյան - 1-ին կուրս
- Լուիզա Մելոյան - 1-ին կուրս
- Դանիել Գաբրիելյան - 1-ին կուրս
- Հայկ Մկրտչյան - 1-ին կուրս
- Գոռ Բաղդասարյան - 1-ին կուրս
- Սամվել Արզումանյան - 1-ին կուրս
- Սարգսյան Միլենա - 1-ին կուրս
- Սարգսյան Էմմա - 1-ին կուրս
- Հովսեփյան Արամ - Ներքին Գետաշեն
- Բարսեղյան Աշոտ - Ներքին Գետաշեն
- Մհլամյան Նարեկ - Ներքին Գետաշեն
- Գրիգորյան Կարեն - Ներքին Գետաշեն
Հավելված 2
Օր առաջին
9:20՝ հանդիպում կրթահամալիրի տնօրենի հետ
9։40՝ մեկնում մայր դպրոցի բակից
13:00-15:00՝ Հանդիպում Վերնաշենի միջնակարգ դպրոցում, կրթական փոխանակումներ
15։30-16։15՝ տեղավորում, Ճաշ
16:30-18:00՝ քայլք գյուղում, այցելություն Սուրբ Խաչ եկեղեցի
տնից-տուն՝ հարցազրույցներ, ծանոթացումներ
21:00-ից՝ օրվա ամփոփում, քննարկում, հանգիստ՝
Օր երկրորդ.
8։00՝ Վերկաց
8։30-9։00՝ Նախաճաշ
10:00-11:00՝ Քայլք դեպի Թանահատի վանք
Կլոր սեղան, քննարկում դպրոցում
Այցելություն Եղեգնաձորի գինու գործարան
Վերադարձ Երևան