ՀՐԱՄԱՆ
07.06.2019թ.
2019թ. հունիսի 10-ից կրթահամալիրի Արևելյան դպրոց-պարտեզում, Արևմտյան դպրոց-պարտեզում, Հարավային դպրոց-պարտեզում, Հյուսիսային դպրոց-պարտեզում և Մայր դպրոցում գործում են ամառային ուսումնական ճամբարներ (այսուհետ՝ Ճամբար): Ճամբարների աշխատանքը պատշաճ կազմակերպելու համար.
- հաստատել ճամբարային աշխատանքի և գործունեության կազմակերպման ուղղությունները.
- ճամբարների պետեր նշանակել Արևելյան դպրոց-պարտեզում՝ Քրիստինե Պողոսյանին, Արևմտյան դպրոց-պարտեզում՝ Աստղիկ Արսենյանին, Հյուսիսային դպրոց-պարտեզում՝ Անժելա Բլեյանին, Հարավային դպրոց-պարտեզում՝ Միլենա Մանուչարյանին, Միջին դպրոցում՝ Հասմիկ Թոփչյանին․
- ճամբարները դիտել որպես սահմանված կարգով կազմակերպվող լրացուցիչ կրթական ծառայություն: Ճամբարի պետերին վերապահել լրացուցիչ կրթական ծառայության պայմանագիր կնքելը՝ որպես պայմանագրի կողմ, ճամբարի օրվա աշխատակարգը կազմելու և հաստատելու իրավունք.
- ճամբարների ղեկավարները անձնական պատասխանատվություն են կրում ճամբարականների անվտանգության համար աշխատակարգով որոշված գործունեության ընթացքում.
- ճամբարականների սնունդը կազմակերպել առողջագետ Անուշ Աղաբաբյանի կազմած ճաշացանկով ծնողների միջոցներով.
- ճամբարականների ուսումնական ճամփորդությունները սահմանված կարգով՝ ճամբարի պետերի հայտերի հիման վրա, կազմակերպել ծնողների միջոցներով.
- ճամբարների պետերին՝ մինչև հունիսի 9-ը հրապարակել ճամբարի ռեժիմն ու ծրագիրը, ճամբարում քանդակագործության, ճարտարապետության, շրջակա միջավայրի միջազգային ամենամյա փառատոնի նախագիծը, սահմանված կարգով վարել ճամբարական սովորողների հաշվառումը.
- ընդունել ի գիտություն դպրոցների ղեկավարների հաստատած՝ ճամբարի աշխատակարգը, ճամբարի ղեկավարների անհատական պլանը:
Կրթահամալիրի տնօրեն` Ա. Բլեյան