«Պատանի հետազոտողների ակումբում» այսօր կառուցողական խաղ-մրցույթ է:
Պարզվում է սպագետտին հիանալի շինանյութ է։ Նրա մեկ ձողիկը շատ հեշտ է կոտրել, բայց սպագետտի ձողերից «ինժեներական կառույցը» բավականին ամուր է:
Հետևենք մեր կառուցող-շինարարների ինժեներական մտքին, տեսնենք, թե ում աշտարակն է ավելի ամուր և բարձր:
Տեսանյութը դիտե՛ք Միջին դպրոցի սովորող Մերի Ներսիսյանի բլոգում: