Արևմտյան դպրոցի 5-րդ դասարանում ունենք նոր սովորող՝ Թովմասյան Լուիզան: Նա աշխատասեր, հետաքրքրասեր և տաղանդավոր աղջիկ է, ունի բազում հետաքրքրություններ և կարծում է, որ կրթահամալիրը հենց այն տեղն է, որտեղ իրեն թույլ կտան ճախրել: Բարի թռիչք քեզ, գեղեցկություն, ճախրիր կրթահամալիրի սպիտակ անուրջում ու ստեղծագործիր սրտիդ ուզածի չափ: