Մեդիահրատարակչությունը սպասարկում է կրթահամալիրում իրականցվող պետական այընտրանքային, հեղինակային մանկավարժությանը, ներկայացնումկրթական, ուսումնական ծրագրերի մշակման և իրականացման, հետազոտական աշխատանքի արդյունքները`
- դասընթացների ծրագրեր
- մեթոդական մշակումներ
- ուսումնական նյութեր, այդ թվում`ձեռնարկներ, նյութերի ժողովածու,
- ուսումնական գործունեության արդյունքում ստեղծված նյութեր,
- ուսուցման արդյունքների վերլուծություն։
Նպաստում է կրթահամալիրի սովորողների և ուսուցիչների կողմից մեդիահրատարակչական նոր ծրագրերի յուրացմանը և կիրառմանը:
Հրատարակման ենթակա նյութեր.
- մասնաժողովի կողմից հաստատված առարկայական ծրագրեր, ուսուցիչների ներկայացրած անհատական կամ խմբային աշխատանքի արդյունք ուսումնական նյութեր.
- փորձագետների կողմից երաշխավորված հետազոտական աշխատանքի արդյունքներ, որոնք իրականացվել են «Փորձարարական մանկավարժության ծրագրերի իրականացում հանրակրթությունում» ծրագրի շրջանակում
- մրցանակային կամ այլ հանձնաժողովների կողմից ընտրված, կրթահամալիրի ստեղծագործական հավաքների նյութեր, միջազգային, հանրապետական ցուցահանդեսներում և ստեղծագործական հավաքներում կրթահամալիրը ներկայացնող նյութեր.
- կրթահամալիրի ուսումնական կենտրոնների հայտով ներկայացված նյութեր
- դասավանդողների, սովորողների հոդվածներ և թարգմանություններ
Նյութերը հրապարակվում են`
- mskh.am-ում, նրա ենթակայքերում` Մեդիագրադրանում, «Դպիրում», TVmskh-ում և այլ
- առանձին սկավառակներով։
Խմբագրի աշխատանքը.
- «Փորձարարական մանկավարժության ծրագրերի իրականացում հանրակրթությունում» ծրագրի տարեկան բովանդակության համապատասխան` հրատարակչության տարեկան (կիսամյակային, ամսական) ծրագրի կազմում և ներկայացում մասնաժողովի հաստատմանը.
- հաստատված ծրագրի շրջանակում ուսումնական կենտրոններին, ուսուցիչների խմբերին և անհատ ուսուցիչներին տրվող պատվերների ձևակերպում.
- ծրագրի շրջանակում հետազոտական աշխատանքների հայտերի գրանցում սահմանված կարգով և դրանց ներկայացում մասնաժողովի հաստատմանը.
- հրատարակման ենթակա նյութերի խմբագրման-սրբագրման կազմակերպում.
- հրատարակվողնյութերի ներկայացում մեդիագրադարան և մեդիատպագրության.
- սահմանված կարգով ամսական, կիսամյակային, տարեկան հաշվետվության ներկայացում: