Կրթահամալիրի ուսուցողական ծրագրի սովորողի ծնողը հիվանդության պատճառով սովորողի բացակայության մասին ծրագրի գրասենյակի ղեկավարին տեղեկացնում է նախօրոք (դասը սկսելուց առաջ)` անձամբ, զանգով կամ գրությամբ: Սովորողի` առանց զգուշացման բացակայությունը համարվում է անհարգելի: Այլ պատճառներով բացակայության համար ծնողը (սովորողը) գրավոր դիմում է ծրագրի ղեկավարին: Առանց ծրագրի ղեկավարի թույլտվության սովորողը չի կարող բացակայել դասից: