• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Սուրբ Սարգիս 4-փետրվար 2012

Ամենայն Հայոց Գարեգին Բ հայրապետի տնօրինությամբ Ս. Սարգիս զորավարի տոնը հռչակվել է Երիտասարդների օրհնության օր: Այս տարի այն նշվում է  փետրվարի 4-ին:

Ս. Սարգիս զորավարը իր որդու` Մարտիրոսի և 14 քաջ մարտիկների հետ  նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի:  Ս. Սարգիս Զորավարի տոնը Հայաստանում ընդունված է նշել ոչ միայն եկեղեցական ծեսով, աղոթքով, այլև ժողովրդական սովորույթներով, որը մեզանում նվիրական ավանդություն է: Ս. Սարգիս զորավարը երիտասարդների արագահաս բարեխոսն է: Նրա միջնորդությամբ հրաշքներ են տեղի ունենում: Այդ օրը երիտասարդներն աղոթում են Սրբին, որ իրենց աղոթքները հասցնի առ Աստված: Ս. Սարգիսը սիրո երազանքն իրականցնող  Սուրբ է:

Ս. Սարգսի մասին բազմաթիվ ավանդապատումներ կան: Ժողովրդական սովորություններից է նաև, երբ Ս. Սարգսի տոնին նախորդող գիշերը երիտասարդներն աղի բլիթ են ուտում, որի հետ կապում են իրենց փեսացուի կամ հարսնացուի երազահայտնությունը: Այդ օրը հիշատակելի սովորություններից է փոխինդով մատուցարանը դնել տան տանիքին կամ պատշգամբին և սպասել Ս. Սարգիս զորավարի ձիու պայտի հետքին: Ըստ ավանդույթի` Ս. Սարգիսը պետք է հրեշտակների ուղեկցությամբ անցնի և ում մատուցարանի մեջ դրված ալյուրի կամ փոխինդի մեջ թողնի իր սպիտակ (մաքրություն, անաղարտություն է խորրհրդանշում) ձիու պայտի հետքը, այդ տարի կիրականանա երիտասարդի երազանքը:

Տոնի առթիվ սիրահարված երիտասարդները միմյանց բացիկներ և քաղցրավենիք են նվիրում:

Փետրավրի 4-ին Ս.Սարգիս Զորավարի անունը կրող եկեղեցիներում կմատուցվի Ս. Պատարագ, որից հետո կկատարվի երիտասարդների օրհնության կարգ: Կբաժանվեն տոնի մասին պատմող գունազարդ բացիկներ:

Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիոսկոպոս Կճոյանի օրհնությամբ այդ օրը Ս. Սարգիս անունը կրող եկեղեցիները բաց կլինեն մինչև երեկոյան ժ.21.00-ն:   Փետրվարի 4-ին` ժ. 15.30-ին, Արարատյան Հայրապետական թեմը սիրով հրավիրում է «Սիրահարների այգի»` մասնակցելու աննախադեպ տոնախմբության: Տեղի կունենա  համերգային ծրագիր, ներկա  կլինի  Ս. Սարգիս Զորավարին խորհրդանշող ձիավորը` նվերներով, և այլ անակնկալներ: Մուտքն ազատ է:    

Փետրվարի 4-ին` 
ժ. 11.00-ին,
 Ս. Սարգիս անունը կրող բոլոր եկեղեցիներում կմատուցվի Ս. Պատարագ և տեղի կունենա երիտասարդների օրհնության կարգ (եկեղեցիները  բաց կլինեն մինչև ուշ երեկո):

ժ. 13.00-ին`ցուցահանդես` Գեղագիտության ազգային կենտրոնում: Հասցե`Աբովյան 13:

ժ. 14.00-ին`
 ցուցահանդես` Ազգային ակադեմիայի ցուցասրահ: Հասցե` Բաղրամյան 24: