• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մեծ պահք

 

 

Այս տարի մեծ պահքը սկսվում է փետրվարի 20-ից: Առաջին պահք պահողները Ադամն ու Եվան էին, երբ Աստված պատվիրեց նրանց դրախտում եղած բոլոր ծառերի պտուղներից օգտվել, բացի մեկից` բարու և չարի գիտության ծառից: Մյուս օրինակը Հիսուս Քրիստոսի քառասնօրյա պահեցողությունն էր, որի օրինակով եկեղեցին հետագայում հաստատեց քառասնորդական պահքը, որ կոչվում է նաև Մեծ պահք: Պահոց օրերին օգտագործում ենք միայն բուսական ծագում ունեցող սնունդ` հրաժարվելով կենդանականից: Սակայն միայն սննդով չէ, որ պետք է պահք պահենք, հարկավոր է հրաժարվել ամեն տեսակ վատ և մոլի սովորություններից, մարմնական հաճույքներից, վայելքներից և խոկման, զղջման ու ապաշխարության, ինքնաքննման ու աղոթքի միջոցով մաքրվենք մեղքերից, արժևորելով մեր կյանքը` ի փառս Աստուծո: