• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մեծ պահք, Արտաքսման կիրակի, օրվա խորհուրդը շարակնոցից

Մեծ պահքի երկրորդ կիրակիի մասին ամփոփ և տպավորիչ ներկայացրած, մեր շատ սիրելի տիկին Նունեի նյութը շարունակելով հավելեմ, որ  «Մեծ պահքի երկրորդ կիրակին մեր նախածնողների ողբերգության միջից հիշեցնում է, թե մեղքը Աստծո կամքի և օրենքի անտեսումն է, որը մեզ բաժանում է  մեր երջանկության աղբյուրից` մեր Արարչից»։  Շնորհք Պատրիարք Գալուստյան

Որ զօրէնս սրբութեան պահոց նախ ի դրախտին աւանդեցեր,

զոր ոչ պահելով նախաստեղծիցն` ճաշակմամբ պտղոյն

ճաշակեցին զդառնութիւն մեղաց և մահու:

Վասն որոյ շնորհեա մեզ, Տէր,

ճաշակել զքաղցրութիւն Քոց պատուիրանաց:

Որ զանազան վիրօք մեղաց  հարաք  յոգիս  ի թշնամւոյն

եւ ի  բազմապատիկ հիւանդութեանս կարօտացաք մարդասիրիդ

բառնալոյ զցաւս մեր:  Վասն որոյ  բժշկեա  զմեզ, Քրիստոս, որպես  մարդասէր:

Դու, ով  Տեր, նախ  դրախտում  հաստատեցիր պահքի սուրբ օրենքը, որը մեր նախածնողները չպահեցին եւ արգելված պտուղն ուտելով` ճաշակեցին մեղքի ու մահվան դառնությունը: Ուստի շնորհիր մեզ, Տեր, որ ճաշակենք քո պատվիրանների քաղցրությունը: Թշնամին զանազան մեղքի վերքեր բացեց մեր հոգիների մեջ. բազմաթիվ հիվանդությունների մեջ ընկանք, և կարոտ մնացինք Մարդասերիդ, որ մեր ցավերը վերցնես: Ուստի բժշկիր մեզ, Քրիստոս, իբրև մարդասեր: