• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մեծ պահք` աղոթքներ սաղմոս 50

Ողորմիր ինձ Աստված, քո մեծ ողորմությամբ և քո  գթառատությամբ ջնջիր իմ հանցանքները:

Առավել  ևս լվա  ինձ  իմ անօրենությունից, իմ մեղքերից  մաքրիր ինձ:

Իմ անօրենությունները ես ինքս գիտեմ, և մեղքերն իմ միշտ առջևս են: Քո դեմ միայն մեղանչեցի,

Տեր, և չարիք  գործեցի քո առջև, որպեսզի  արդար  լինես քո խոսքերում, և հաղթող`

դատաստանի մեջ:

 

 

Ողորմեա ինձ, Աստուած, ըստ  մեծի ողորմութեան քում, ըստ  բազում գթութեան քում քաւեա

զանօրէնութիւնս իմ: Առաւել լուա  զիս յանօրէնութենէ  իմմէ, եւ ի մեղաց իմոց  սուրբ արա  զիս:

Զանօրէնութիւնս իմ  ես  ինձէն  գիտեմ, և  մեղք  իմ  առաջի  իմ են յամենայն  ժամ: Քեզ  միայն

մեղայ, Տէր, և  չար առաջի  քո  արարի. որպէս արդար  եղիցես  ի բանս  քո և  յաղթօղ ի դատել քեզ: