• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Սովորողի բացակայության և բացակայության գրանցման կարգ

Կրթահամալիրի նախակրթարանի, դպրոցի, քոլեջի սովորողը (ծնողը) հիվանդության պատճառով բացակայության մասին դպրոցի, քոլեջի  գրասենյակի ղեկավարին տեղեկացնում է նախօրոք (դասը սկսելուց առաջ)` անձամբ, զանգով կամ էլփոստով: Այլ պատճառներով բացակայության համար ծնողը (սովորողը) էլփոստով գրավոր դիմում է դպրոցի, քոլեջի ղեկավարին: Առանց դպրոցի, քոլեջի ղեկավարի թույլտվության սովորողը չի կարող բացակայել դասից:

Սովորողի` առանց զգուշացման (անհարգելի) բացակայության մասին գրասենյակի ղեկավարը նույն օրը զգուշացնում է ծնողին: Ծնողը պարտավոր է ամենաուշը հաջորդ օրը բացատրություն ներկայացնել (պահանջել) սովորողի անհարգելի բացակայության մասին:

Սովորողի բացակայությունը էլեկտրոնային մատյանում նշանակվում է դասաժամի  համապատասխան վանդակում «բ» տառով (բացակա), ուշացումը` «բ...(թիվ)» (բացակա քանի րոպե): Դասաժամի  համապատասխան վանդակում սովորողի անվան դիմաց ոչինչ չի գրվում, եթե նա մասնակցում է.

  • դասացուցակով որոշված ուսումնական պարապմունքին (դասին)
  • ակումբային պարապմունքի
  • կրթահամալիրի տնօրենի կամ դպրոցի ղեկավարի հրամանով որոշված`
    ուսումնական նախագծի
    ուսումնական-հայրենագիտական ճամփորդության
    մասնագիտական փորձառության
    ճամբարի
    ստեղծագործական հավաքի
    համերգի
    ցուցահանդեսի
    ներկայացման
  • կրթահամալիրի տնօրենի կամ դպրոցի ղեկավարի հրամանով իրականացնում է առցանց (հեռավար) ուսուցում:

Ուսումնական գործունեության ձևից անկախ` սովորողը պարտավոր է կատարել իր դասացուցակով որոշված պարապմունքների առաջադրանքները: