«Իմացումի հրճվանք» կրթական ծրագրի 5 տարեկանների նախապատրաստական դասարան
2012-2013 ուսումնական տարի
Դպրոցական շենքն ապահովված է
• տեխնոլոգիական, տեխնիկական լաբորատորիաներով
• համացանցով, WiFi-ով
• կենդանիներ պահելու և խնամելու պայմաններով,
• բուժկետ-լաբորատորիա
• Ֆիզիկական ակտիվությունն ապահովող պայմաններով և միջոցներով՝ մարզասրահ, փակ լողավազան, գնդակներ, վազքարգելքներ, օղակներ
• գործում է ընթերցասրահ
• խոհանոց-լաբորատորիա:
Պարտեզ-լաբորատորիա
Դպրոցական շենքը գտնվում է ընդարձակ, կանաչ պարտեզում է, որը մշակում են դպրոցի սովորողները, դասվանդողները, ծնողները, որտեղ իրականացվում են ուսումնական-հասարակական նախագծեր:
Պարտեզն ունի
• ոռոգման ջրի համակարգ
• սովորողների տարիքին ֆիզիկական տվյալների համապատասխան այգեգործական և այլ գործիքներ
• սովորողների ֆիզիկական զարգացման իրագործման պայմաններ, ամառային-ձմեռային պարտեզ, հեծանիվներ, սահարաններ
• ամառային լողափի կազմակերպմանն անհրաժեշտ պայմաններ
• ջերմոցային տարածք:
Դասասենյակ
Դասասենյակը բարեկարգ, լուսավոր, հեշտ օդափոխվող ջերմային համապատասխան ռեժիմով 54-72 ք.մ. տարածք է, որտեղ ապահովված է սովորողների ազատ տեղաշարժը:
Դասարանում կան.
• հասանելի սանհանգույց՝ հիգիենիկ միջոցներով, սաների ֆիզիկական առանձնահատկություններին հարմար գույքով
• էլեկտրոնային գրատախտակ, համակարգիչ, ուսուցման թվային այլ միջոցներ` ֆոտոխցիկ, ձայնագրիչ
• տեխնոլոգիական գործունեությամբ զբաղվելու միջոցներ և հարմարություն՝ ներկեր, վրձիններ, կավով , պլաստիլինով աշխատելու միջոցներ, մոլբերտներ, խոհանոցային պարագաներ՝ ջեռոց, խոհանոցային տեխնիկա, սպասք
• դիդակտիկ խաղեր (լոտո, դոմինո, նկարների հավաքածուներ), տարբեր սյուժետային խաղային հավաքածուներ, լեգոներ և խաղալիքներ` տարաբնույթ գործունեության ժամանակ երեխաների զարգացման համար։
• խաղեր երեխաների ինտելեկտուալ զարգացման համար (շախմատ, շաշկի և այլն, այդ թվում` էլեկտրոնային)
• նկարազարդ գրքեր. ընթերցարան
• տիկնիկային թատրոն
• երաժշտական գործիքներ (շրխկաններ, մետալաֆոն, շվիներ...)
• կառուցողական խաղեր ու միջոցներ
• խճանկարներ, կտրվածքներով նկարներ
• սենյակային բույսեր
• սեղանի տպագիր և դիդակտիկ խաղեր և խաղալիքներ, որոնք ծանոթացնում են երթևեկության կանոններին
• նյութեր և սարքավորումներ՝ կշեռքներ, չափման գործիքներ, օրացույց, ժամացույց. ավազի, արևային ժամացույց , քանոններ, խոշորացույցներ, մանրադիտակ, մագնիսներ, փորձանոթներ, հասակաչափ
• առաջին բուժօգնության պարագաներ
• ընթերցասրահ:
Կրթահամալիրում
• Թատերական մեդիադահլիճ
• Մարզահրապարակներ, մարզասրահներ
• Խեցեգործական արհեստանոց
• Տեխնոլոգիական արհեստանոց
• Աստղացուցարան
• Աստղադիտարան