Նկարագրություն:
Աշնանային ակտիվ արձակուրդներին իրականացվում է մեդիաօլիմպիադային ներկայացված նախագծերից մեկը` «Կրթահամալիրը ծաղիկների մեջ» կանաչապատման նախագիծը: Բոլորս աշխատում ենք մեծ սիրով և հոգատարությամբ. նոր թաղարներում տնկել ենք բազմաթիվ ծաղիկներ, արդեն հասուն ու գեղեցիկ ծաղիկները նվիրել ենք կաբինետների որոշ ղեկավարների, խոստանում ենք լինել հետևողական և չմոռանալ ոչ ոքի: Միասնական աշխատանքը օր օրի դառնում է ավելի հաճելի և արդյունավետ: