Հաշվետվություն
Նոր ուսումնական տարվ մեկնարկից «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում իր աշխատանքների մեկնարկը ազդարարեց <<Ազատ խոսքի ամբիոն>> ակումբը: Անցնող երկուս ու կես ամսվա ընթացքում ակումբը բավականին ակտիվ գործունեություն է ծավալել, եթե հաշվի առնենք, որ այն նորաստեղծ է և աշակերտական շրջանակներում ոչ հայտնի:
Այս ընթացքում, աշակերտների մասնակցությամբ ,<<Ազատ խոսքի ամբիոն>> ակումբում պարբերաբար տեղի են ունեցել հանդիպումներ և քննարկումներ: Հենց այդպիսի քննարկումների արդյունքում էր, որ ծնվեց <<Անկախություն 21>> տեսակետների ամփոփագիր ֆիլմը, որտեղ մեր աշակերտները, փոքրիկ պատմական ակնարկից հետո, ներկայացրեցին իրենց տեսակետը անկախության վերաբերյալ:
Այնուհետև մեր ակումբը ակտիվորեն ներգրավվեց Արցախում անցկացվող ակումբային ճամբարի աշխատանքներին: Արցախում մեր ակումբը կազմակերպեց և անցկացրեց <<Մասնագիտական կողմնորոշում>> թեմայով քննարկում, որը անցավ շատ հետաքրքիր և դինամիկ: Մեր ակումբը կազմակերպեց և անցկացրեց նաև բանավեճ` տնտեսագետների և բնապահպանների մասնակցությամբ, որտեղ մեր կրթահամալիր աշակերտները բանավիճեցին ՀՀ հանքահումքային արդյունաբերության առաջացրած բնապահպանական խնդիրների շուրջ: Արցախում, մեր ակումբը ներկայացնող սովորողները պատրաստեցին մեր ակումբի ճամբարային գործունեությունը նկարագրող տեսանյութ-հաշվետվությունը:
Այս ընթացքում ակումբը նախաձեռնել և իրականացնում է ենթակայքի ստեղծման աշխատանքներ: Ենթակայքի ստեղծման աշխատանքները շուտով կմոտենան իրենց ավարտին՝ ինչը թույլ կտա շատ ավելի արդյունավետ և տեսանելի գործունեություն ծավալել:
Այս ընթացքում նաև կատարվել են նախապատրաստական աշխատանքներ առաջիկա բանավեճի անցկացման համար (թեմայի ընտրություն, թիմերի կազ, թիմերի աշխատանքների համակարգողներ), ինչպես նաև առաջիկայում սպասվում են քննարկումներ և սեմինարներ:
Մինչ այս մեր ակումբի գործունեությանը ակտիվորեն մասնակցել են հիմնականում ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտները՝ Մարկոսյան Աստղիկ, Խանզրատյան Իզաբելլա, Սարգսյան Լիաննա, Ենոքյան Լաուրա, Մկրտչյան Էլեն, Բոյաջյան Մարինե(Գեղարվեստի ավագ դպրոց), Ամիրխանյան Ռուզան, Սողոմոնյան Արտավազդ և այլն:
Արման Երանոսյան