• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

1+20 ասույթ դեկտեմբերի 10-ի մոտիվներով

1.  Պարտականությունն առանց իրավունքի ստրկություն է, իրավունքն առանց պարտականությունների` անարխիա: (Ֆ. դը Լամեննե)

2.  Ոչ թե իրավունքն է ծնում պարտք, այլ պարտքը` իրավունք: (Ֆ. դը Շատոբրիան)

3.  Իրավունքն ազատության մաթեմատիկան է: (Վ. Ներսեսյանց)

4.  Մարդկային ցեղի մեծագույն հիմնախնդիրը, որի լուծումը պարտադրում է նրան իր բնույթը, համընդհանուր իրավական քաղաքացիական հասարակությանը հասնելն է: (Ի. Կանտ)

5.  Իրավական պետությունում մարդն ունի սխալվելու իրավունք: (Ի. Շեվելև)

6.  Որտեղ բոլորը հավասար են, այնտեղ ոչ ոք ազատ չէ: (Պ. Բուաստ)

7.  Ժողովրդավարության հիմքում առաջին հերթին ոչ թե ազատությունն է (ինչպես կարծում են շատերը), այլ հարգանքը: Հարգանքը մարդու նկատմամբ, ժողովրդի, կյանքի նրա ըմբռնման, անցյալի, սովորույթների, մտածողության համակարգի նկատմամբ: (Բ. Օկուջավա)

8.  Բարոյական ուժն անհնար է ստեղծել օրենքի հոդվածներով: (Կ. Մարքս)

9.  Պետությունում օրենքների բազմաթվությունը նույնն է, ինչ բժիշկների մեծ թիվը` նշան է հիվանդության և անզորության: (Վոլտեր)

10. Ձայների մեծամասնությունը չի կարող լինել արդարության չափանիշ: (Ֆ. Շիլլեր)

11.  Օրենքի չիմացությունը չի ազատում պատասխանատվությունից: Իսկ այ իմացությունը` հաճախ ազատում է: (Ս. Լեմ)

12.  Որոշ չգրված օրենքներ ավելի հաստատուն են բոլոր գրվածներից: (Սենեկա)

13. Մենք բոլորս ընդունակ ենք կատարել մի այնպիսի բան, որը կարող է ավելացնել մարդկային երջանկության հանրագումարը և դարձնել աշխարհն ավելի լավ ու լուսավոր, քան մեզ բաժին է հասել: (Չժուան-Ցզի)

    (Շարունակությունը կարդացեք իմ բլոգում` http://wp.me/P2QN0r-9)