• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Էլեկտրոնային նոր գրադարան` www.webaram.com

 

2013 թվականի հունվարի 10-ից գործում է ավելի քան 40.000 թվայնացված էջ ունեցող http://www.webaram.com հասցեում գործող թվային գրադարանը: Գրադարանում տեղ են գտել սփյուռքի մշակութային կյանքին վերաբերյալ ֆրանսերենով և հայերենով տարբեր փաստաթղթեր և աուդիոնյութեր. մամուլ, հազվագյուտ գրքեր, լուսանկարներ, ցուցապաստառներ:

Գրադարանի տվյալների բազան հնարավորություն է ընձեռում նաև ծանոթանալու բացառիկ մատյանների, ինչպիսիք են Կամպ Օդոյի մատյանները, որոնք պարունակում են 5441 փախստական հայերի անվանացուցակները: 2013 թվականի փետրվարին Ֆրանսիայի մշակույթի և հաղորդակցության նախարարության ֆինանսավորմամբ կայքէջը կհամալրվի ևս 20.000 թվայնացված էջերով:

Աղբյուրը՝ http://www.armacad.info