Այսօր Ե. Չարենցի ծննդյան օրն է: Սեբաստացիներով չարենցյան շքերթ էինք կազմակերպել դեպի Չարենցի արձան: Այնտեղ շատ մարդ կար: Անցած տարվա նման ելույթ էին ունենում հայտնի մարդիկ: Մեզ մոտից չէր երևում, բայց լսվում էր Ազատ Գասպարյանի ձայնը: Հետո ընկեր Նոյեմին ասաց, որ խոսում է Լևոն Անանյանը:
Բանաստեղծություններ էին արտասանում: Շատ աշակերտներ իրենց հետ ծաղիկներ էին բերել` որպես հարգանքի նշան: Քաղաքապետարանի կողմից մի ծաղկեպսակ կար դրված:
Հ2 հեռուստաընկերության լրագրողը գեղարվեստի ավագ դպրոցի սովորողներին խնդրեց արտասանել չարենցյան գործերից ու ասել, թե ինչ է իրենց համար նշանակում Չարենցը:
Ամեն ինչը մի տեսակ արհեստական էր, որովհետև ելույթ էին ունենում, ինչ-որ բան էին ասում ու շատերին չէր հետաքրքրում, թե ինչ է կատարվում:
Երևի Չարենցին պետք է չարհեստական մեծարել, չարենցավարի:
Հ.Գ.
Իսկ արձանը կեղտոտ էր:
Քնարիկ Մկրտչյան
Քրիստինա Ասատրյան