• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Տիգրան Հայրապետյան մրցանակների հանձնում.ռեպորտաժ մեդիակենտրոնից.

Այսօր Տիգրան Հայրապետյանի ծննդյան օրն է: Ամեն ինչ տիգրանական էր՝ ընդհանուր պարապմունքը, մրցանակների հանձնումը, ընկերները, հարազատները... 

Հիշում էին Տիգրանին, նրա գործերը, մտածում, թե ինչպես կարձագանքեր այս կամ այն նյութը կարդալիս: Եկել էր նաև տիկին Ֆրիդան՝ Տիգրանի մայրը: Իր խոսքում տիկին Հասմիկ Նալբանդյանը շնորհակալություն ասաց նրան՝ «մեզ Տիգրան պարգևելու համար»: 

Մեր սերունդը քիչ գիտի Տիգրանին, սակայն կրթահամալիրի շնորհիվ նա կենդանի է մնացել: «Մենք նրան կենդանի ենք պահում, քանի դեռ հիշում ենք, քանի դեռ նրան իրապես արժևորում ենք»,- ասաց տիար Բլեյանը: Պատանիների` Տիգրան Հայրապետյան կարդալը, ինչպես նաև վերլուծություններով, լրագրությամբ զբաղվելը, mskh.am-ում ամեն ինչից խոսելը  ոգևորիչ է ներկա քաղաքական գործիչների, լրագրողների համար։ 

Լսեք  info.mskh լրագրողների ռադիոռեպորտաժը մեդիակենտրոնից: 

Նյութը պատրաստել է Աստղիկ Մարկոսյանը: