Սուրբ Պատարագը կամուրջ է ողջերի ու ննջեցյալների միջև: Ս. Պատարագի շնորհիվ մենք ինքներս հայտնվում ենք այն հավիտենության մեջ, որտեղ գտնվում են մեր ննջեցյալները, բայց միայն, եթե հաղորդ լինենք այն Խորհրդին, որ կատարվում է պատարագի ժամանակ:Աստծո մեջ բոլորը կենդանի են, այն պահին, երբ մենք ընկղմվում ենք Աստծո մեջ, մենք հայտնվում ենք հավիտենական կյանքի մեջ նրանց հետ, որոնց մենք սիրում էինք երկրի վրա և շարունակում ենք սիրել բաժանվելուց հետո: