Երեկ առավոտյան Գեղարվեստի ավագ դպրոցի սովորողները Շուշիի պետական քոլեջի ուսանողների հետ համատեղ Ռեալական ուսումնարանի դիմաց անցկացրեցին բաց պլեներ: Ուսումնարանի ավերված շենքը շատ տպավորիչ էր՝ և՛ իր ճարտարապետական լուծումներով, և՛ իր պատմական նշանակությամբ: Շրջեցինք Շուշիի փողոցներով: Կերանք շուշեցիների պատրաստած համով մածունը: Հիացանք քաղաքի մաքրությամբ: Իսկապես հրաշալի քաղաք:
Ռեալականի մամռակալած ու տեղ-տեղ խոտածածկ հատակը, պատուհաններից ներս թափվող փարթամ բուսականությունը կարծես Մարկեսյան գրականությունից լինեն...
Այսօր առավոտյան այցելեցինք երկրաբանական և պատմության թանգարանները: Պատմության թանգարանի տնօրենը՝ Հարությունյան Աշոտը, մեր սովորողներին ներկայացրեց Շուշիի պատմության գեղեցիկ ու զարմանալի դրվագները:
Առջևում Կանաչ ժամն է, ուր կայցելենք քիչ հետո:
Լուսանկարների հեղինակ՝ Էրիկ Բաբաջանյան