Երեկ այցելեցինք Շուշիի կերպարվեստի թանգարան: Թանգարանը նորակառույց է և ունի հետաքրքիր գործեր՝ ի շնորհիվ տարբեր կազմակերպությունների կամ անհատների նվիրատվության: Այնտեղ Արման Գրիգորյանը գտավ նաև իր հայրիկի՝ Ալեքսանդր Գրիգորյանի, աշխատանքներից մեկը:
Այսօր ևս հետաքրքիր միջոցառում տեղի ունեցավ Շուշիի պետական քոլեջում: "Զարդարարային-կիրառական արվեստ և ժողովրդական արհեստներ" բաժնի ուսանողների և դասախոսների աշխատանքների ցուցադրությունն էր, որին մասնակցեցին նաև Գեղարվեստի ավագ դպրոցի սովորողները: Ցուցադրությունից հետո Արման Գրիգորյանը հանդես եկավ հետաքրքիր աշխատանքային հանդիպմամբ շուշեցի ուսանողների համար: Մի խոսքով հագեցված և գեղեցիկ օրեր ենք անցկացնում: