Երեկ մենք եղանք Շուշիի Հոնոտի կիրճում: Նախկին Հոնոտ գյուղի ավերակների միջով հասանք Զոնտիկներ կոչվող հրաշալի մի վայր: Ամբողջ օրը այնտեղ ենք անցկացրել՝ շատ-շատ լավ օր էր: Կիրճից դուրս գալուց հետո մեզ դիմավորեցին արցախյան հեռուստաընկերության լրագրողները, հարց ու փորձ արեցին մեր տպավորությունների, մեր դպրոցի, մեր ճամփորդության մասին: Երեկոյան մեզ հյուր եկավ քոլեջի տնօրենը՝ Արա Հայրապետյանը: Խոսեցինք ապագա համատեղ նախագծերից, մեր տպավորություններից, հոկտեմբերի ցուցահանդեսից, որի ժամանակ մենք կներկայացնենք այս ուսումնական ճամփորդության արդյունքները: Իսկ առավոտյան կրկին հերթական պլեները...