Ողջո՛ւյն կրթահամալիր:
Մենք արդեն հասցրել ենք անցկացնել հետաքրքիր ու արդյունավետ ճամբարային օրեր: Հուլիսի 8-ին Երևան-Սևան-Հայրավանք-Դադիվանք-Վանք գյուղ երթուղին անցնելուց հետո գիշերեցինք Վանք գյուղում: Հուլիսի 9-ին մեզ սպասում էր Վանք-Գանձասար-Ասկերան-Մարտունի ճանապարհը: Ժամը 16:00 հասանք Մարտունի և հենց նույն օրը երեկոյան 19:00 սեմինար անցկացրեցինք թիվ 1 հոսքային միջնակարգ դպրոցում: Սեմինարից հետո տեղի սովորողների հետ անցկացրեցինք Երևան-Մարտունի ֆուտբոլային ընկերական հանդիպում, որն ավարտվեց ընկերական հաշվով՝ 1:1
Այսօր առավոտյան անցկացրեցինք երկրորդ սեմինար պարապմունքը, իսկ ճաշից հետո ուղևորվեցինք Ճարտար գյուղ: Եղանք տեղի մշակույթի պալատում, ապա սկսեցինք շրջել գյուղում, զրուցեցինք տեղի տատիկ-պապիկների հետ, որից հետո շարժվեցինք դեպի Ճարտար-Ամարաս-Ստեփանակերտ-Շուշի :
Մեր երրորդ գիշերը անցկացնում ենք Շուշիում, մեր շա˜տ հյուրընկալ նոր բարեկամների տանը:
Բարի գիշեր :)