• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ծննդյանս օրվա առթիվ

Շնորհավորանքի հարմար ու անհարմար խոսքեր փնտրելու հոգսից մտերիմներիս ազատելու բարի ցանկությամբ՝ ծննդյանս օրվա առթիվ այս նյութը թարգմանաբար նվիրում եմ հասակակիցներիս։

Հումորով նայենք աշխարհին։ 

 

Չորս փոքրիկ խորամանկություն ձեր ուղեղը կպահեն լավ վիճակում նույնիսկ ծերության օրերին։
Փոքրիկ խորամանկությունները ձեզ կօգնեն սթափ ուղեղ ունենալ նույնիսկ խոր ծերության օրերին։ Դոկտոր Սինտիյա Գրինը և "Prevention magazine"-ը ուղեղի համար կազմել են հատուկ չորսշաբաթյա ծրագիր։ Ծրագիրը կազմված է երեք փուլերից՝ հիշողության լավացում, կենտրոնանալու կարողության մակարդակի բարձրացում և ուղեղի տարիքային շեղումների շտկում։
Այս երեք փուլերը, ինչպես հաղորդում է "CBS News"-ը, ենթադրում են գործունեության չորս ձև։
Դրանցից առաջինը մարզանքն է։ Հարկավոր է պարբերաբար ծանրաբեռնել օրգանիզմը՝ հետիոտն զբոսանք , վազք, լող՝ որը կուզեք, միայն թե շարժվեք։
Երկրորդ ձևը նոր հեռանկարներ փնտրելն է։ Արժե ինտելեկտուալ գործունեության կարծրացած ընթացքն ընդհատելու միջոցներ փնտրել։ Օրինակ՝ փորձել ատամները մաքրել ձախ ձեռքով, եթե աջլիկ եք։ Կարելի է աշխատանքի գնալ ուրիշ ճանապարհով։ Այս ամենը ուղեղին թարմ տպավորություններ կտան և կստիպեն նրան արթուն մնալ։
Երրորդը՝ ուղեղի ինտելեկտուալ մարզանք։ Ամեն օր 10-20 րոպե անցկացրեք ինտելեկտուալ խաղերով, ուր ժամանակի ետ հաշվարկ կա։ Դա կնպաստի ի մի բերելու ուղեղային ընդունակությունները։
Չորրորդը՝ ամենակարևորը, անհրաժեշտ է ամեն օր լիարժեք համագործակցել շրջապատի հետ։ Հատկապես տարբեր մակարդակներով (շոշափելի, տեսողական, խոսքային) բազմանիստ շփումն է միանգամից ակտիվացնում ուղեղի բոլոր կենտրոնները՝ դրանք գործուն վիճակում պահելով։