• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

4-12-րդ դասարանում սովորողի գործունեության գնահատում

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

4-12-րդ դասարանում սովորողի կիսամյակային-տարեկան գործունեությունը գնահատվում է ուսումնական կիսամյակին և ուսումնական տարվա տարվա վերջում, տարվա ընթացքում՝ ըստ անհրաժեշտության։

Գնահատվում են սովորողի գործունեության բոլոր տեսակները.

  • Ըստ ուսումնական պլանով որոշված ընդհանուր հանրակրթական դասընթացների սովորողի գործունեությունը և արդյունքները։
  • Սովորողի ընտրությամբ դասընթացի, գործունեության ակումբի մասնակցությունը և դրա արդյունքները։
  • Մասնակցություն մարզական ակումբին։
  • Մասնակցություն լրացուցիչ կրթության դասընթացների, նախագծերին։
  • Մասնակցություն ուսումնական ճամբարներին։
  • Մասնակցություն ստուգատեսներին, միջազգային ծրագրերի։
  • Մասնակցություն  ուսումնական, հայրենագիտական, էկոլոգիական ճամփորդությունների:
  • Անհատական իրագործված նախաձեռնություն – ուսումնական նախագիծ։
  • Մասնակցություն դպրոցի ենթակայքի, ամսագիր-բլոգի աշխատանքներին։
  • Մասնակցություն  ուսումնական նախագծերին, այդ թվում՝ նաև մեդիաուրբաթի, ընդհանուր պարապմունքի կազմակերպման, համերգների, ցուցադրությունների։
  • Մասնակցություն շրջակա միջավայրի բարելավման, հանրօգուտ այլ աշխատանքի,:
  • Ուսումնական անձնական բլոգ: Նյութերի թիվը։
  • Ուսումնական կրթահամալիրային ալմանախներում հրապարակված նյութերի թիվը։
  • Ուսումնական տարվա ընթացքում հանրապետական ԶԼՄ-ներում հրապարակված նյութեր։
  • Ուսումնական տարվա ընթացքում ստացված պարգևներ, մրցանակներ։