• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Օտար լեզուների ու մեդիահմտությունների խորացված ուսուցման 1-6-րդ դասարաններ

2010-2011 ուստարի

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊԼԱՆ
Հաստատված է կրթահամալիրի խորհրդի 2010թ. ապրիլի 27-ի նիստում
Ուսումնական դասընթացներ
Շաբաթական ժամաքանակը
I
II
III
IV
V
VI
Մայրենի լեզու
6
6
6
6
5
5
Ռուսաց լեզու
2
2
3
3
4
4
Անգլերեն
2
2
3
3
4
4
Մաթեմատիկա
4
4
4
4
4
4
Շախմատ և տրամաբանական խաղեր
1
-
-
-
-
-
Երաժշտություն
2
2
2
2
2
2
Կերպարվեստ, տեխնոլոգիա
2
2
2
2
2
2
Համակարգային գրագիտություն
1
1
1
1
-
-
Մեդիատեխնոլոգիաներ
-
-
-
-
1
1
Ես և շրջակա աշխարհը
2
2
2
2
-
-
Բնագիտություն
-
-
-
-
2
2
Հայրենագիտություն
-
-
-
-
1
1
Դիցաբանություն
-
-
-
-
1
-
Պատմություն
-
-
-
-
-
2
Ֆիզկուլտուրա
3
3
3
3
3
3
Սովորողի ընտրած գործունեություն
-
2
2
2
3
3
Ընդամենը
25
26
28
28
32
3
Լրացուցիչ կրթություն (նախասիրության զարգացում)
5
4
3
3
3
3

 

Ուսումնական պլանի պարզաբանումներ

 

1.     Ուսումնական պլանը  «Օտար լեզուների և համակարգչային  ծրագրերի խորացված ուսուցում» ուսուցողական ծրագրի հավելվածն է:

2.     Ուսումնական տարին սկսվում է օգոստոսի 27-ին: Ուսումնական տարվա ընթացքում տրվում են արձակուրդներ ԿԳ նախարարության սահմանած ժամանակացույցի համաձայն: Սովորողների համար ուսումնական տարին ավարտվում է հունիսի 18-ին:

3.     Ուսումնական տարին բաժանվում է կիսամյակների:

4.     Ուսումնական շաբաթը 6-օրյա է: Շաբաթ օրերը հատկացվում են հայրենագիտական ճամփորդությունները, ակումբային գործունեությունը, ուսումնական-հասարակական նախագծերը, լրացուցիչ կրթության պարապմունքները, ուսումնական ստուգատեսները կազմակերպելուն:

5.     Ուսումնական օրը սկսվում է ուսուցողական ծրագրի 15 րոպե տևողությամբ առավոտյան ընդհանուր պարապմունքով` սահմանված կարգով և ծրագրով: Կրթահամալիրի տարեկան օրացույցով որոշված ծեսերի և տոների կազմակերպումն ու դրանց մասնակցությունը պարտադիր ուսումնական աշխատանք է:

6.     Ուսուցումը կազմակերպվում է տանը և դպրոցում ուսուցողական թվային միջոցների կիրառմամբ: Սովորողը տանն ունի համացանցին միացած համակարգիչ: Ծրագիրը դպրոցում ապահովում է համացանցից, համակարգչից, էլեկտրոնային գրատախտակից, ձայնագրիչից, ֆոտոխցիկից անարգել և անընդհատ օգտվելու հնարավորություն:

7.     Դեկտեմբերին և հունիսին սովորողների ուսումնական գործունեությունը սահմանված կարգով կազմակերպվում է ստեղծագործական-հետազոտական ճամբարների ձևով: Ուսումնական տարվա ընթացքում ըստ սահմանված կարգի և ժամանակացույցի կազմակերպվում են սովորողների նախասիրությունների զարգացման ստուգատեսներ:

8.    Առաջին դասարան ընդունվում են 6 տարեկանները (ում 6 տարին լրանում է մինչև 2010թ. դեկտեմբերի 31-ը), 2-6-րդ դասարաններ` համապատասխան դասարանների սովորողները կամ սովորողի զարգացման մակարդակին, առանձնահատկություններին ու պատրաստվածության աստիճանին համապատասխան` սահմանված կարգով, ում ծնողներն ընտրում են կրթահամալիրում իրականացվող մանկավարժությունը և սահմանված կարգով կնքում են պայմանագիր ուսումնառության մասին: Սահմանված կարգով գործող «Իմացումի հրճվանք» ծրագրի նախապատրաստական դասարանում ընդգրկվում են 2005թ. ծնված երեխաները:

 

9.     Դասարանում սովորողների թիվը 20-22 է: Ծրագրի ղեկավարի ներկայացմամբ կրթահամալիրի տնօրենը կարող է թույլատրել պակաս խտություն ունեցող դասարանների գործունեությունը` ծրագրի ոչ բյուջետային միջոցների ներգրավմամբ:

10.     1-4-րդ դասարաններում ուսումնական պլանով նախատեսված դասընթացներն ինտեգրվում են «Իմացումի հրճվանք» ծրագրում, որի ղեկավար դասվարը մասնակցում է բոլոր պարապմունքներին:

11.     1-4-րդ դասարանում «Ես և շրջակա աշխարհը» առարկան ներառում  է «Հայրենագիտություն», «Բնագիտություն», «Բույսերի և կենդանիների խնամք», «Անվտանգ երթևեկություն» դասընթացները: 

12.     Օտար լեզուները, համակարգիչն ու ինտերնետը ուսուցվում և գործածվում են   առաջին դասարանից. ապահովվում են օտար լեզուների և համակարգչային (թվային այլ միջոցների) ամենօրյա պարապմունքներ:

13.     «Համակարգչային գրագիտություն» դասընթացի շրջանակում սովորողը ծանոթանում է համակարգչային կիրառական ծրագրերի: Երկրորդ դասարանից սկսած` սովորողը  օգտվում է էլեկտրոնային փոստից:

14.     «Մեդիատեխնոլոգիաներ» առարկան ուղղված է թվային տեխնիկական միջոցների և դրանց սպասարկող համակարգչային ծրագրերի յուրացմանը: Կազմակերպվում է գործնական աշխատանքի ձևով, փոքրաքանակ խմբերով:

15.     Դասաժամերի բացօթյա  կազմակերպումը դիտարկվում է որպես երեխայի իրավունքների իրագործում:

16.     Բնագիտության ուսուցումը կազմակերպվում է լաբորատոր պայմաններում, փորձի հիման վրա և բացօթյա` բնագիտական ու բնապահպանական աշխատանքների, բույսերի և կենդանիների խնամքի ձևով:

17.     Դիցաբանություն առարկան ընդգրկում է հին հայկական առասպելների և ազգային էպոսի ուսուցում:

18.     5-6-րդ դասարանում բնագիտությունը ներառում է գիտելիքներ էկոլոգիայից, ֆիզիկական աշխարհագրությունից, կենսաբանությունից, ֆիզիկայից, աստղագիտությունից, քիմիայից:

19.     5-6-րդ դասարաններում «Տեխնոլոգիա» առարկան կազմված է «Խոհանոցային գործ», «Տնտեսվարություն», «Բույսերի և կենդանիների խնամք», «Դիզայն» դասընթացներից, կազմակերպվում է գործնական աշխատանքի ձևով, փոքրաքանակ խմբերով:

20.     Երաժշտությունը  ներառում է երգի, պարի ուսուցում, երաժշտության ունկնդրում, երաժշտական գրագիտություն:

21.     1-4-րդ դասարանում մարմնամարզությունը ֆիզկուլտուրայի բաղկացուցիչն է:

22.     5-6-րդ դասարանցիներից յուրաքանչյուրը սահմանված կարգով դառնում է կրթահամալիրի մարզական ակումբներից մեկի անդամ և մասնակցում համապատասխան մարզաձևի թիմային պարապմունքներին շաբաթական երկու անգամ` 60 րոպեով:

23.     Կրթահամալիրի կայքին հետևելը և կայքի աշխատանքին մասնակցելը սովորողի պարտադիր ուսումնական աշխատանք է: 

24.     Խրախուսվում է սովորողի ուսումնական գործունեության ինքնահսկման և ինքնաստուգման ձևերի, որպես մեթոդ` հեռավար ուսուցման կիրառումը:

25.     1-4-րդ դասարանցիների աշխատանքը գնահատանիշով չի գնահատվում:  Յուրաքանչյուր կիսամյակի վերջում սովորողը ներկայացնում է անհատապես և խմբով կատարած աշխատանքների (առաջադիմության) թղթապանակը: Կիսամյակի վերջում յուրաքանչյուր սովորողի համար սահմանված կարգով լրացվում է զարգացման բնութագիր: Բնութագրում ներկայացվում են սովորողի արժեքային համակարգը, նրա կողմից յուրացված գիտելիքների, կարողությունների, հմտությունների որակական բնութագիրը, սովորողի զարգացման մոտակա պլանը:

26.     Չորրորդ, վեցերորդ  դասարանների վերջում քննական կենտրոնը  սահմանված կարգով անցկացնում է ուսումնասիրություններ:

27.     Հինգերորդ դասարանից սկսած` կիրառվում են գնահատման տարբեր ձևեր, որոնք բերվում են 10 միավորանոց համակարգի: Գնահատման հիմքում դրվում են սովորողի  անհատապես և խմբով կատարած աշխատանքների թղթապանակը (այդ թվում` ինքնաստուգումների, ընթացիկ և կիսամյակային ամփոփիչ ստուգումների, հեռավար առաջադրանքների կատարում, հետազոտական-ստեղծագործական աշխատանք, ուսումնական կայքի աշխատանք, ուսումնա-հասարակական նախագծեր, ուսումնական ճամփորդություններ, հայրենագիտական արշավներ, նախասիրությունների զարգացման ստուգատեսներին մասնակցություն) և ամսական հաշվետվությունները:

28.     Ուսումնական գործընթացի արդյունքում սովորողի ստեղծած մեդիանյութերը սահմանված կարգով տեղադրվում են կրթահամալիրի կայքում, հեռարձակվում, ընդգրկվում ժողովածուներում, հրատարակվում առանձին: Սովորողի ստեղծած այլ տեսակի արդյունքները ներկայացվում են ցուցադրություններում, ցուցահանդեսներում, հաշվետու հավաքներում:

29.     Սովորողը իր ընտրությամբ 2-4-րդ դասարանում շաբաթական 2 ժամ մասնակցում է երաժշտութուն, պար, տեխնոլոգիա, մարմնամարզություն, «Մաթեմատիկական կենգուրու» դասընթացներից մեկին, 5-6-րդ դասարանում` շաբաթական 3 ժամ լրագրող-թարգմանչի, մաթեմատիկոսի, հայրենագետի, մարզիկի, երաժիշտի, բուսաբան-կենսաբանի, դիզայների, արհեստավորի գործունեություն է իրականացնում սահմանված կարգով: Սովորողի ընտրությամբ գործունեությունը կազմակերպվում է որպես գործնական աշխատանք 12-15 հոգիանոց խմբերով: Այդ աշխատանքների արդյունքները սահմանված կարգով ներկայացվում են հաշվետու ցուցադրությունների ընթացքում:

30.     Լրացուցիչ կրթությունը (նախասիրության զարգացում) ուսումնառության մասին պայմանագրի հավելվածով, սահմանված կարգով կազմակերպվում է երկարօրյա ծրագրի շրջանակում` որպես ծրագրի լրացում: Սովորողը (ծնողը) ընտրում է կրթահամալիրում հաստատված նախասիրությամբ պարապմունքների ցանկից` օտար լեզու (վրացերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն, գերմաներեն, իտալերեն, արաբերեն), մաթեմատիկա, տեխնիկական ստեղծագործություն, բնագիտական փորձեր, աստղագիտություն, կինո-ֆոտոգործ, համակարգչային գրաֆիկա, համակարգչային կիրառական ծրագրեր, դաշնամուր, ազգային նվագարան, վոկալ, պար, կերպարվեստ, քանդակ-խեցեգործություն, կարուձև, կարպետ-գոբելեն, փայտամշակում-մետաղամշակում, ծաղիկների և բույսերի մշակում-ձևավորում, կենդանիների և բույսերի խնամք և բուծում, խոհարարություն, շախմատ, լող, մարզաձև (ֆուտբոլ, բասկետբոլ, ձեռքի գնդակ, վոլեյբոլ, սեղանի թենիս, մարմնամարզություն, թեթև ատլետիկա):

31.     Տևական շրջան Հայաստանից բացակայած կամ տարբեր պատճառներով ուսումնական ծրագիրը չյուրացրած սովորողների համար սահմանված կարգով կազմակերպվում է անհատական ուսումնական պլանով ու ծրագրերով ուսուցում:

32.     Յուրաքանչյուր սովորող սահմանված կարգով մասնակցում է շրջապատի (նյութական) միջավայրի բարելավմանն ուղղված որևէ նախագծի իրականացմանը:

33.     Սովորողները և դասավանդողները սահմանված կարգով մասնակցում են հաստատության ներքին կարգապահական կանոններով որոշված պարտադիր ինքնասպասարկման աշխատանքներին (հիգիենիկ պահանջների պահպանում, ուսումնական տարածքի և գույքի խնամք): Այդ աշխատանքներն ուսումնական ծանրաբեռնվածության մաս չեն կազմում:

34.     Սահմանված կարգով իրականացվող ուսումնական ճամփորդությունները առարկայական ծրագրերի բաղկացուցիչն են:

35.     Խրախուսվում է թատրոնի գործածումը` որպես ուսուցման և ուսուցման արդյունքները ներկայացնելու արդյունավետ միջոց:

36.     Ուսումնական պլանի և ուսումնական ծրագրերի կատարողականն արտացոլվում է ուսուցողական ծրագրի ղեկավարի, ուսումնական կենտրոնների ղեկավարների կիսամյակային, դասավանդողների և 5-6-րդ դասարանցի սովորողների` ամսական, սահմանված կարգով ներկայացվող էլեկտրոնային հաշվետվություններում:

37.     Ուսումնական պլանի պարզաբանումներում նշված կարգերը և դրանցում կատարվող փոփոխությունները ուսուցողական ծրագրի ղեկավարի ներկայացմամբ հաստատում է կրթահամալիրի տնօրենը: