Սովորողի լրացուցիչ կրթությունը (այսհուհետ` լրացուցիչ կրթություն) «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում իրականացվող «Ստեղծողի մոբիլ դպրոց։ Ստեղծագործ անհատի կրթական պատվեր։ Անհատի օժտվածության զարգացման հանրակրթական բաց համակարգ» հեղինակային կրթական ծրագրի բաղկացուցիչն է։ Այն որոշված է կրթահամալիրի կանոնադրությամբ, կրթահամալիրի դպրոցների ուսումնական պլաններով, «Փորձարարական մանկավարժության ծրագրերի իրականացում հանրակրթությունում» պետական ծրագրով, սովորողների անհատական ուսումնական պլաններով, ուղղված է տարատարիք սովորողների նախասիրությունների զարգացմանը և կրթական պահանջները բավարարելուն: Լրացուցիչ կրթությունն իրականացվում է խմբային և անհատական ուսումնական պարապմունքների, ուսումնական նախագծերի, ուսումնական ճամբարների, հավաքների միջոցով:
Սովորողների լրացուցիչ կրթությունը կազմակերպելու համար կրթահամալիրի կազմում գործում են լրացուցիչ կրթական ծառայություններ իրականացնող հաստատություններ՝ ուսումնական կենտրոններ։ Ուսումնական կենտրոններում լրացուցիչ կրթական ծառայություն կարող են ստանալ ինչպես դպրոցահասակները, այնպես էլ մեծահասակները: Ուսումնական կենտրոնների աշխատակարգերը կրթահամալիրի տնօրենի ներկայացմամբ հաստատում է կրթահամալիրի կառավարման խորհուրդը: Ուսումնական կենտրոնի ղեկավարին կրթահամալիրի տնօրենի ներկայացմամբ հաստատում է կրթահամալիրի խորհուրդը: Կրթահամալիրի տնօրենը ուսումնական կենտրոնի ղեկավարին ընտրում մրցութային կարգով: Կրթահամալիրում 2017-2018 ուսումնական տարում գործող ուսումնական կենտրոններն են.
Լրացուցիչ կրթության յուրաքանչյուր կենտրոն ունի իր բլոգը (կայքը), որտեղ թվարկված են տվյալ կենտրոնում մատուցվող ծառայությունները և վճարները, դրանց նկարագրությունները, պարապողները, պայմանագրի ձև, ուսումնական նյութեր:
Սովորողների երկարացված օրվա կազմակերպումը լրացուցիչ կրթություն է, որ իրականացնում են կրթահամալիրի ուսումնական մասնաճյուղ հաստատությունները։ Մասնաճյուղի կայքում կա «Լրացուցիչ կրթություն» բաժին, որը ներկայացնում է տվյալ մասնաճյուղում իրականացվող լրացուցիչ կրթության ծրագրերը, պարապմունքներները, լրացուցիչ կրթություն ստացող սովորողներին:
Լրացուցիչ կրթություն կազմակերպվում է կրթահամալիրի ուսումնական օրացույցով որոշված ճամբարներում՝ ամառային լողափնյա, հայրենագիտական-բնապահպանական-արշավախմբային, կրթական փոխանակումների ծրագրով, կրթահամալիրի սովորողի, աշխատողի ընդունելության կարգերով որոշված «Մուտք կրթահամալիր» և այլ։
Սովորողը լրացուցիչ կրթություն կարող է ստանալ նաև տնային առաջադրանքների, արձակուրդային ուսումնական նախագծերի միջոցով:
Կրթահամալիրի մանկավարժական աշխատողը կարող է իրականացնել լրացուցիչ կրթություն՝ սահմանված կարգով ներկայացնելով իր ուսումնական բլոգում իր առաջարկած ծրագիրը, աշխատակարգը (պարապմունքների շաբաթական թիվ, ժամանակացույց), շահառուներին, ուսումնական նյութերը:
Կրթահամալիրի սովորողն իր լրացուցիչ կրթությունը կարող է կազմակերպել կրթահամալիրից դուրս: Նա իր բլոգում, մասնաճյուղի, որտեղ սովորում է, կայքում պարբերաբար պատմում է իր լրացուցիչ կրթության, հաջողությունների մասին:
Լրացուցիչ կրթության պարապմունքները, արդյունքները սահմանված կարգով արտացոլվում են կրթահամալիրի էլեկտրոնային մատենավարության մեջ։
Լրացուցիչ կրթությունը կազմակերպվում է.
Վճարովի լրացուցիչ պարապմունքների մասնակցությունը կամավոր է: Լրացուցիչ պարապմունքների խմբերը բաց են. կարող են ընդգրկվել այլ դպրոցների սովորողներ` սահմանված կարգով կնքելով պայմանագիր: