Կոնստանտին Շերեմետև
Անձի անհատական աճի մասին տարբեր գրքեր կարդալով՝ միշտ զարմանում եմ։ Չգիտես ինչու, այդ գրքերի հեղինակների մեծ մասը չի մտածում, որ կյանքը նույնպես արվեստ է։ Իսկ արվեստում կարևոր է ոչ միայն հենց արդյունքը, այլև այն միջոցը, որով այդ արդյունքը ձեռք է բերվում։
Արվեստի գործը էսթետիկական հաճույք է պատճառում։ Իսկ դրա համար գործը պիտի լինի ներդաշնակ, նուրբ, գեղեցիկ։
Դե իսկ կյանքն ինքը մի՞թե չպիտի լինի ներդաշնակ ու գեղեցիկ։ Ձեր կյանքը…
Բեռնածմարդը
Աշխատանքըկապիկինմարդէդարձրել,
իսկձիուն՝տրանսպորտ։
Նայած՝ ում բախտը ոնց կբերի։
Համապատասխան գրականության կարծրատպերից մեկը «Հարկավոր է համառորեն աշխատել» սկզբունքն է։ Հետաքրքրական է, որ այս կարծրատիպը գործնականում թափանցում է կենցաղի բոլոր ոլորտները.
Տասնյակ այսպիսի ասույթներ կարող ենք բերել։ Բայց երբ այս խմբին միանում են նաև հոգեբանները, տարօրինակ է դառնում։ Մի՞թե չեն հասկանում, որ տքնող մարդը գեղեցիկ չէ։
Որքան հեշտ է ձեռք բերվում արդյունքը, այնքան այն ներդաշնակ է։ Իդեալականն այն է, որ արդյունքն ինքնիրեն լինի՝ բնական ձևով։ Երբ դուք ծաղիկ եք աճեցնում, չէ՞ որ չեք ջանում դա «պատրաստել»։ Դուք ընդամենը հողն եք նախապատրաստում, սերմ եք տնկում և ջրում եք։ Վերջ։ Չքնաղ ծաղիկն ինքնիրեն աճում է։ Ահա բնական աճեցման նույնպիսի սկզբունք է գործում բացարձակապես ամենուր։ Այդպես է զարգանում տաղանդը, հաստատվում են հարաբերություններ, կազմակերպվում է գործարարությունը։ Դուք միշտ սկսում եք փոքրիկ սերմից, հետո արդեն միայն խնամում եք ու ջրում։ Հո չե՞ք քրտնաթորելու։ Հերիք է պայմաններ ստեղծել և հետևել, թե ձեր այգին ինչպես է ծաղկում։ Իսկ եթե մի բան չի ստացվում, պիտի մտածեք, հետո թեթև մի շարժումով թեքեք անհրաժեշտ ուղղությամբ։
Գեղեցիկի աղբյուրը
Եվ ժողովուրդն ինձ կսիրի երկար դեռ,
Որ քնարով իմ քնքուշ զգացմունք եմ արթնացրել։
Ա.Ս.Պուշկին
Հենց ինչ-որ բան անելու ցանկություն եք ունենում, նախ մտածեք՝ ինչպես դա գեղեցիկ անեք։
Ապրելու արվեստը ցանկալիին ամենապարզ ու ներդաշնակ միջոցով հասնելու արվեստն է
Միշտ չէ, որ այդ միջոցը տեսանելի է։ Բայց այն միշտ կա։ Ինչ անում եք, աշխատեք անել լավ զգացումներով։ Դա կարող է հետաքրքրությունը, ազարտը, ուրախությունը լինել։ Զգացումն անցավ՝ կանգ առեք. գտեք սխալը։ Ձեր ինչի՞ն է պետք անուրախ գոյատևումը։
Լարված համառության ամենավառ օրինակը չսիրած աշխատանքով վաստակելն է։ Մենակ դա կողքից տեսնեք. խելացի, հասուն, գեղեցիկ մարդը վերածվում է ինչ-որ գրասենյակային բույսի, որ ամբողջ օրը նստում է մինչև սահմանված ժամկետը և դրա համար կոպեկներ ստանում։ Դա ոչ ներդաշնակ է և բոլորովին էլ ոչ գեղեցիկ։ Ընդ որում, եթե նայենք նրանց, ովքեր այդպես են անում տարիներ շարունակ, կթվա, թե նրանց վրա մամուռ է աճում։ Հայացքը վաղուց հանգել է, իսկ բոլոր զգացմունքներից մնացել է իր մաշած տեղը կորցնելու վախը միայն։ Բայց չէ՞ որ հենց այդ նույն ժամանակում կարելի էր զբաղվել սեփական գործով։ Զարգացնել սեփական տաղանդները, և դրա համար փող ստանալ։ Եվ դա է գեղեցիկ։
Ուսումնասիրեք ձեր ցանկացած օրը։ Դուք արթնացել և նախաճաշում եեք. Ինչպե՞ս եք դա անում. ուրա՞խ, թե՞ մռայլ։ Դուք աշխատանքի եք գնում. Հիանո՞ւմ եք շուրջը կատարվողով, թե՞ ժամերով մնում եք խցանման մեջ՝ անիծելով աշխարհում ամեն ինչ։ Երբ շփվում եք, ձեզ դո՞ւր է գալիս այդ մարդը և դուք հաճույքո՞վ եք խոսում նրա հետ, թե՞ատամների արանքից, որովհետև գլուխդ տարավ։
Իսկ երբ տեսնում եք սիրելի մարդուն, իրո՞ք ուրախեք նրան տեսնելու համար, թե հիմա ասելու եք կուտակած բոլոր դժգոհությունները։
Դուք հաճույքո՞վ եք ապրում, թե ձեր ուսերին քարշ եք տալիս չլուծված խնդիրների բեռը։
Եթե ձեր մասին ֆիլմ նկարահանեն, դա կլինի՞ արվեստի գործ։