• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ձեր հոգու ցանկությունը երեխայի ձայնը լսելն է

Ֆարիդա Նուրպեիսովա
Ձեր հոգու ցանկությունը երեխայի ձայնը լսելն է  

Թանկագին ծնողներ, Ձեր երեխաները՝ մեծ թեփոքր, միշտ Ձեր ուշադրության, հավանության ու հովանավորության կարիքն ունեն։ Ամեն օր, ուր էլ որ լինեք, ինչով ու որքան էլ լինեք զբաղված, ժամանակ գտեք Ձեր երեխայի ձայնը լսելու։
Խոսեք նրա հետ։ Պարզապես հարցրեք՝ ինչպես է, ինչ է անում, ինչի մասին է մտածում։ Ուշադիր լսեք նրան։ Եթե զբաղված եք եղել ու մի ամբողջ օր չեք լսել Ձեր երեխային, հետաձգեք բոլոր երեկոյան գործերը, խոսեք նրա հետ քնի հաշվին։
Իմացեք՝ օրն ինչպես անցավ, ինչը ամենից շատ հիշվեց, դուր եկավ այդ օրվա մեջ երեխային։ Ի՞նչ է տեղի ունեցել Ձեր երեխայի կյանքում Ձեր բացակայությամբ։ Ինչի մասին է նա երազում։ Սատարեք նրան ու երազեք հետը։
Հանգիստ, ժպտերես զրույցները երեխայի հետ շատ կարևոր են երկուսիդ համար էլ։ Հանգիստ, ժպտերես զրույցները երեխայի հետ դեպի երեխայի Հոգին տանող ճանապարհն են բացում։ Ձեր երեխան կզգա, որ ինքը մենակ չէ այս Մեծ Աշխարհում, և որ իր կյանքի նկատմամբ իր հարազատներն ու շրջապատը անտարբեր չեն։ Դա նրա համար շատ կարևոր է։ Ձեր երեխան կդառնա Ձեր հոգու հավատարիմ ընկերն ամբողջ կյանքում, եթե ամեն ազատ րոպեին ձգտեք շփվել նրա հետ, դրսևորել անկեղծ հետաքրքրություն նրա անձի նկատմամբ, հարգանքով վերաբերվեք նրա հարցերին, պատասխաններին ու ջանաք նրա հետ լինել հնարավորինս ազնիվ ու արդարամիտ։
Ձեր հոգու կանչին հավատարիմ եղեք։
 

Հ.Գ. Եթե Ձեր երեխան պառկել է ձյուների մեջ ու հիանում է երկնքից թափվող փաթիլներով, Դուք էլ նայեք երկնքին։ Քարացեք, ժպտացեք ու նրա հետ հիացեք խելահեղ հեքիաթով։ Դուք Ձեր հոգում խինդ կզգաք, կզգաք, որ ավելի բարի եք դարձել ու ավելի հանդուրժող կյանքի նկատմամբ։

Թարգմանեց Հասմիկ Ղազարյանը