Արցախում օրերն անցնում են նախատեսվածի նման: Ըստ կարգացուցակի: Ոչ մի շեղում: Դժվարը սկիզբն էր: Անցավ: Շարային պարապմունքներ, երգել այնքան, մինչև ձայնդ կտրվի և այլն: Բոլորն արդեն սովորել են ճիշտ ժամին լինել շարքում` ճաշարան գնալու համար: Խմբային մտածողությունը օր օրի աճում է: Ուշադիր են միմյանց նկատմամբ և հոգատար: Արցախցիների և լիբանանահայ պատանիների հետ շփումները նույնպես ընդլայնվել են: Կազմի հարցում քիչ ենք սխալվել: Երեկ պետք է լիներ ճամբարի պաշտոնական բացումը, բայց այն հետաձգվեց նախարարություննում ինչ-որ կարևոր հարցի քննարկման պատճառով: Տեղափոխվել է այսօր: Տարբեր մրցաշարերից նորից ունենք հաղթողներ: Ուրախացնում է: Վաղվանից սկսվում է ակտիվ ճամփորդությունների փուլը: Հուսամ՝ համացանց ավելի հաճախակի կգտնենք և կապի դուրս կգանք: Չգիտեմ՝ ինչ պատմեմ: Ամեն ինչ պատմելու է և միաժամանակ լռելու: Հա, քիչ մնաց մոռանայի: Արթուրը իր ծննդյան օրը գիրք նվեր ստացավ` Լերմոնտով: Վերցրեցի սկսեցի կարդալ (շատ արագ եմ կարդում): Երբ մի քանի ժամում մի քանի հարյուր էջ կարդացի ու դուրս էի գալիս սենյակից, տեսա սովորողների տարօրինակ հայացքները: Շատ չխորացա մտքերի մեջ: Դուրս եկա: Հետ եմ վերադառնում: Տեսնեմ ամեն մեկը մի գիրք վերցրել ու ննջարանում պառկած կարդում է: Ասյպիսի բաներ: Չգիտեմ, ինչ կուզեք, որ պատմեմ: Ասեք, և կպատմենք: