Նոյեմբերի 4, Մեդիակենտրոն, ժամը 15:15-16:00
Ծրագրում.
Մաս երկրորդ
«Ճանճը», ըստ Հ. Գալստյանի համանուն պատմվածքի
Թատերական շարժումների վարպետության դաս մեդիապարապմունքի մասնակիցների համար
Միհր թատրոնը հիմնադրվել է 2003թ. քույր և եղբայր Մլքե-Գալստյանների կողմից: Այն սինթեզում է դրամատիկականը և պարայինը, ինչպես նաև ներառում է փիլիսոփայություն, նկարչություն և հոգեբանություն: Ներկայացումը միաձուլում է ժամանակակից պարի և կենդանի երաժշտության, այն ներկայանում է ժամանակակից պարային ոճում:
Հերոսը սեփական անցյալի սարդոստայնի մեջ խճճված էակ է: Անցյալի և ներկայի սահմանների բացակայությունը հերոսին բերում է մի տարածք, որտեղ նա մե՛կ գիշատիչ է , մե՛կ զոհ: Երկխոսություն հանդիսատեսի հետ, որը բերում է հարցադրման՝ արդյոք մենք ներո՞ւմ ենք մեզ, մեր սխալները:
Գեղարվեստական ղեկավար՝ Ցոլակ Մլքե-Գալստյան
Մենակատարներ՝ Շողակաթ Մլքե-Գալստյան, Պետրոս Ղազանչյան
Երաժշտությունը՝ Լուսինե Մլքե-Գալստյանի, Աստղիկ Մամիկոնյանի
Հասցե՝ Երևան, Րաֆֆու 57։