• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Կարդում ենք Չարենց. 2016թ. նախագիծ

Մասնակիցներ` Նախագծին կարող են մասնակցել նախակրթարանի սաներ, կրտսեր, Միջին և Ավագ դպրոցների սովորողներ, դասավանդողներ, ծնողներ, և վերջապես՝ յուրաքանչյուր ցանկացող։

Նպատակը՝  կարդալ, սովորել Չարենցի ստեղծագործությունները, ծանոթանալ Չարենց գրողի, մտածողի, քաղաքացու հետ։
 
Խնդիրները
  • Ծանոթացում Չարենցի թողած գրական ժառանգության հետ
  • Ստեղծագործությունների ընթերցում, բերանացի փոխանցում
  • Վերլուծական մտքի զարգացում
  • Ստեղծագործությունների ներկայացման հետաքրքիր, նոր մոտեցումների ցուցաբերում
Թեմաներ
  • Չարենցը՝ բանաստեղծ
  • Չարենցը՝ քաղաքական-հասարակական գործիչ
  • Չարենցը՝ մարդ
  • Չարենցը՝ քաղաքացի
  • Չարենցի ստեղծագործությունների բազմազանությունը
  • Չարենցի զգացմունքների աշխարհը
  • Ուսումնասիրություններ՝ Չարենցը մեր օրերում
  • Իմ Չարենցը
  • Չարենցը՝ մեր տանը
  • Չարենց՝ դպրոցում
  • Չարենցը՝ քաղաքում
  • Չարենցագետներ
  • Չարենցը և երաժշտություն
  • Չարենցի լեզուն
Ակնկալվող արդյունքներ
Անհատական, խմբային, ընտանեկան հետաքրքիր.
  • նախագծեր
  • վերլուծություններ
  • տեսանյութեր
  • ռադիոնյութեր
  • գրական թատրոն
  • ռոդիոթատրոն
  • թափառիկ ընթերցումներ
Աշխատակարգ
  • Փետրվարի 6. ծիսական «Ղափամա»-ստուգատեսի մեկնարկ
  • Փետրվարի 8-մարտի 13. ստուգատեսային աշխատանքների հրապարակում ուսումնական բլոգներում, կայքում
  • Մարտի 13. «Ծնունդդ շնորհավոր, Եղիշե Չարենց». միասնական արտասանություն
  • ներկայացումներ գրական թատրոնի դահլիճում
  • ընթերցումներ Չարենցի քաղաքում, հասարակական վայրերում
  • այցելություն Չարենցի տուն-թանգարան
  • ընթերցումներ Չարենցի արձանի մոտ
  • ընթերցումներ Չարենցի կամարի մոտ
Նյութերի ներկայացում  ըստ անվանակարգերի
  • Գրական թատրոն
  • Ռադիոպոեզիա
  • Կինոպոեզիա
  • Վերլուծություն
  • Հետազոտող
  • Իմ Չարենցը
Վարպետության դասեր, կլոր սեղան-քննարկում
Հանդիպում Հովիկ Չարխչյանի հետ։
Մարտի 13-18. ստուգատեսի արդյունքների ամփոփում։
Մարտի 18. «Կարդում ենք» ստուգատեսի ամփոփում, «Տիգրան Հայրապետյան» ստուգատեսի մեկնարկ