Հայաստանյայց առաքելական եկեղեցում խորհուրդները թվով 7-ն են՝ համաձայն Սուրբ Հոգու 7 շնորհների և 7 առաքինությունների թվի։ Խորհուրդներից միայն երկուսը՝ Մկրտությունը և Հաղորդությունն են հաստատված անմիջականորեն Հիսուս Քրիստոսի կողմից, մնացած հինգ խորհուրդները, ունենալով սուրբգրային հիմք, զարգացել, ձևավորվել և իրենց վերջնական տեսքն են ստացել ամենաուշը 12-րդ դարում։