• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Բարի գալուստ, Բոմ

Հունիսի 30-ի երեկոյան ժամանել է մեր առաջին նժույգը՝ Բոմ հովատակը։ Բոմը Սեբաստացի ագարակում է՝ իր և իր ընկերների համար ստեղծված ձիանոցում։ Մեր շառատ Բոմին այցելել կարելի է վարսակով, գարիով, շաքարով, չամչով ու նուշով։

Բոմի մուտքի առթիվ ձեր անհատական բառարանին առաջարկում եմ հոմանիշների փունջ՝

  • հովատակ- արու ձի
  • զամբիկ, մատակ - էգ ձի
  • մտրուկ, քուռակ - ձիու ձագը
  • շառատ - թուխ կարմիր ձի
  • աշխետ- բոցագույն ձի
  • ճանճկեն - բծերով, պուտերով ձի
  • զեբր - գծերով ձի
  • նժույգ - հեծնելու ընտիր ձի (արու)
  • երիվար - հեծնելու ընտիր ձի