• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ի՜նչ լավ է, որ տունը կա՝ երեխայով, Բանգլադեշ-կրթահամալիրով․ ծո՜վ գործեր...

Կիրակնօրյա երևանյան այգիներում իմ ու Դավթի թափառումին անդրադառնամ, քաղաքականություն դուրս բերեմ․ այգիներում կյանք-աշխույժ չկար՝  քիչ է, խոսակցություն չկար օրվա, կատարվածի մասին... Ոչ մի ծնող իր երեխայով այդպես էլ չմիացավ մեզ, չանցավ «չի կարելի»-ի՝ տաբուի վրայով, չթողեց իր երեխան Սիրահարների այգու կանաչին պառկի, գետակում լողանա. Բլեյանին կարելի է... այսպես, մեկուսի թող ապրի իր հասարակական-քաղաքական-կրթական կյանքո՞ւմ։  Իսկ մի տարեց, քայլ արեց, հեռուն գնաց, մոտեցավ ու պատգամեց․
- Դու ճիշտ ես, ես քո գործը լավ եմ ճանաչում... Չշեղվես ուղուցդ, այդպես էլ շարունակի, դու ուրիշներին նման չես՝ ո՛չ խոսքովդ, ո՛չ գործովդ...

Տնօրենի բլոգում հուլիսի 19-ի օրագիրն է։