• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Նորին մեծություն փողոցը՝ Բաղրամյանով, Խորենացիով, կրթահամալիրի Բանգլադեշով...

Գլխավորն իհարկե, բոլոր կարգի ու տարիքի բնակիչների վերաբերմունքի փոփոխությունն է. քառասուն տարի Բանգլադեշում՝ դուք-մենք կենվոր-եկվոր-գաղթական ու ժամանակավոր չենք, բնիկ ենք, ու Բանգլադեշը մեր ծննդավայր-մշտական բնակավայրն է՝ շենքերում բնակվողների, թե Բանգլադեշում աշխատողներիս համար... Հետևեք իմ գրին, որ թե՛ փողոցային կյանքի պատմություն է, բնակավայրի ու բնակչի չտրորած ճամփեքի անցումով, ձեռքբերումներով ու ընկնելով, ինչպես երեկ ես՝ հեծանվից, ինչպես հարվածը աջ ոտքիս Բանգլադեշի քարուքռից։ Կանցնի։ Կարևորը, որ փողոցը մեր կենդանի լինի՝ խիղճն արթուն, արձագանքող, անմիջական, նեղության մեջ հասնող...

Կրթահամալիրի տնօրենի հուլիսի 20-ի օրագիրը։