Oգոստոսի 15-18-ին կրթահամալիրում կազմակերպվում է հայերենագիտական ամառային քառօրյա ճամբար`
- 2 օր Երևանում՝ կրթահամալիրում (15-16.08),
- 2 օր՝ Սևանի «Ժայռ» գոտում (17-18.08):
Ճամբարի մասնակիցները
- 2015-2016 ուսումնական տարում հայերենի ֆլեշմոբներին ակտիվ-արդյունավետ մասնակցության համար խրախուսվողները ճամբարի ուղեգիրը կստանան իբրև մրցանակ.
- հայերենով, ամառային ուսումնական միասնական աշխատանքով հետաքրքրվող սովորողները ֆլեշմոբի ճամբարին կարող են մասնակցել՝ ձեռք բերելով ուղեգիրը։
Ճամբարի բովանդակությունը`
- Երևանում`հայերենի պարապմունքներ, լեզվաբանական հետաքրքիր քննարկումներ, մեկանգամյա սնունդ, լող, հեծանիվ, մարզերից և Արցախից եկողների համար` նաև ընթրիք և կացարան, երեկոյան զբոսանք Երևանում:
Ճամբարային պարապմունքները կներառեն նաև երաժշտություն, պար, ինտելեկտուալ խաղեր:
Մասնակիցները, ըստ ցանկության, կարող են պատրաստել զեկուցումներ հայոց լեզվի վերաբերյալ:
- Սևանում` լող, հարենագիտություն, բարձունքի նվաճում, հայերենի պարապմունք։
Ճամբարի մասնակիցը կստանա հավաստագիր։
Մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգել, գրել մեզ։ Ճամբարի ուղեգիրը ստանալու կամ ձեռք բերելու համար խնդրում ենք լրացնել հայտը։
Ճամբարի ղեկավար` Վանուհի Բաղմանյան, 096 066 524, vanuhi@mskh.am: