• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Լրացուցիչ կրթության ճամբարի նոր փուլ, նորացված կազմակերպում

Սուրհանդակ կրթահամալիրի տնօրենի բլոգից

Օգոստոսի 1-ին մեկնարկում է լրացուցիչ կրթության ամառային ճամբարների 8-րդ փուլը։

Ես այսօր նայեցի ճամբարների` հրապարակված ծրագրերը, ճամբարի կազմակերպման կարգը։ Հաշվի առնելով լրացուցիչ կրթության ճամբարի կարևորությունը, հունիսի 13-ից կուտակված փորձը, հանրակրթության կազմակերպման մեջ ճամբարի ձեռքբերումների ներդրման պահանջը, անհրաժեշտ եմ համարում առաջիկա փուլում ճամբարը ամբողջությամբ կարգին համապատասխանեցնելը։

Կարգի իրականացման-կազմակերպման հետ կապված խնդիրները, առաջացող հարցերը օպերատիվ լուծելու համար համակարգումը վերցնում են ինձ վրա։ Առաջարկում եմ`

  • Նառա Նիկողոսյանին անձամբ ղեկավարել Նոր դպրոցի ճամբարը` Գայանի Սարգսյանին թողնելով լողափի, լողուսուցման պատասխանատուի գործառույթները,
  • Զարուհի Առաքելյանին` ճամբարային գործունեության ղեկավարման փորձ ձեռքբերելու համար անձամբ ղեկավարել Դպրոց-պարտեզի ճամբարը, օգնական` Էլինա Սիմոնյան,
  • Սյուզի Մարգարյանին` ստանձնել ճամբարային ընդհանուր պարապմունքի համակարգումը։

Ամեն օր իրականացնել ճամբարային ընդհանուր գործունեություն`

  • ընդհանուր պարապմուն Մայր դպրոցի մարմարյա սրահում
  • պարապմունքներ մարմնամարզական դահլիճում, ավազային վոլեյբոլի դաշտում, մարզասարքերի վրա
  • շախմատային մեկանգամյա մրցաշար Կենտրոնում

Պահանջում եմ դպրոցներում ճամբարային գործունեության պարտադիր բովանդակություն համարել.

  • «Մեր թաղը» նախագծի իրականացումը կոնկրետ դպրոց-ճամբարի թաղում
  • լողը, հեծանիվը
  • լողափնյա ուսումնական պարապմունքները
  • ինքնասպասարկման աշխատանքները
  • ճամբարի հանրայնացումը, ճամբարային խմբագրությունների գործունեությունը։