• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ստատուս քվոյի հաստատման և նրա հաղթահարման արանքում...

Այո՛, ես ամեն օր ճամփորդում եմ ու հանգստանում... Հայերն ինչ են հասկանում՝ հանգիստ ու արձակուրդ ասելով, ես այդպես էլ չհասկացա կամ հասկացա-մերժեցի, ստատուս քվոյի լիարժեք վերականգնո՞ւմ, մի տեսակ ստատուս քվոյի ինքնիշխանությո՞ւն, երբ մի շրջան ոչինչ չի սպառնում դրան... Հանգստանալու փոխարեն որ գործածենք ճամփորդելը որևէ ձևով՝ արշավով-վրանով դեպի լեռներ, հեծանվով, իմ նման, այլ աշխարհներ ու երկրներ, բայց ճամփորդել... ամեն օր, պարբերաբար՝ շաբաթվա օրերի մեջ, շաբաթ-կիրակի, ուրբաթն էլ՝ իմ կողմից, ամառային օրերին, տարվա մեջ 4-5 անգամ, արձակումի օրերին, ասենք՝ մանկավարժական աշխատողի 35-44 օրը վերածելով արշավային 5-6 կտորների... Իսկ այսպես, վերցնես ու 35 կամ 40 օր կամ 20-ից 35 օր ասես՝ ես հանգստանում եմ, իրավունք չունե՞մ հանգստանալու, իմ իրավունքն է... Իմ էլ իրավունքն է հարցնելը, ու հարցնում եմ՝ էդ ո՞նց․․․ Էդ ի՞նչ աշխատանք-կյանք է, էդ ի՜նչ իրարից ջոկ ապրող շրջաններ են՝ աշխատանքն ու հանգիստը․․․

Կրթահամալիրի տնօրենի օրագրիր. օգոստոսի 5։