• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Շուշո՝ բուսած, ինչպես ծաղիկ, անուշ ու անհասանելի՞...

Վա՜յ, Աստղ Կիրակոսյան, իմ ամառվա ընկեր-ուղեկից, քո «Ավետը անգին տխուր ժպիտով ժպտաց...» ու ինձ հուզեց այսքան, երբ ես խոցելի եմ... Օրեր առաջ Մարիամ Մարտիրոսյանը՝ Աստղիկի դասընկերուհին, Դավթի համար քնաբեր հեքիաթներ-պատմություններ էր կարդում... այս հմայիչ սատանեն, ում մասին ինչե՜ր ասես չեն պատմում... այնքա՜ն քնքուշ, մեկուսի, անցուցադրել գործեց... Չգիտեմ՝ փակուղին-ծերացումը-մաշումը հաղթահարող այդ աշխատանքն ինչպե՛ս է արտացոլվելու մեր Ավագ դպրոցի 2016-2017 ուսպլաններում, ուսումնական նախագծերում, բայց Աստղիկ-Մարիամները, տեսե՛ք, հանել են պատնեշները՝ իրենց ու Ավետ-Գագիկների միջև... կրթահամալիրի նախակրթարանների...