Ներածություն
Եվ այն ժամանակ, երբ արևը ծագում էր մեր հոգիներից, և այս ժամանակ, երբ արևը ծագում է արևելքից, և եկող ժամանակներում, երբ արևը կլինի սոսկ ֆիզիկական օբյեկտ, գոյատատանման մշտակայուն հարահոսում են յոթ երրորդությունները:
Առաջին երրորդություն
Արարչագործության էությունը կոչվում է իրականություն: Իրականության էության իմացության հարատև ձգտումը կոչվում է կրթություն: Կրթության էության վերը շպրտված բանաձևումը կոչվում է ինքնամերկացում:
Երկրորդ երրորդություն
Առանց Ուսուցիչ չկա կրթություն: Առանց Աշակերտ չկա ուսուցիչ: Առանց Ազգ չկա աշակերտ:
Երրորդ երրորդություն
Երբ հարցը պատասխան չունի, միակ պատասխանը ինքնախոստովանությունն է: Երբ հոգիդ ունկնդիր չունի, միակ ունկնդիրը Արարիչն է: Երբ կրթությունը հաշմանդամ է, միակ բժիշկը ինքնակրթությունն է:
Չորրորդ երրորդություն
Դասարանը գոմ է, եթե այնտեղ հոգաջարդում է խոսքի դագանակը: Դասարանը տաճար է, եթե այնտեղ թևածում է Ուսուցչի Խոսքը: Դասարանը աշխատավայր է, եթե այնտեղ ծնվում է գիտելիք-հմտություն-գործ եռամիասնությունը:
Հինգերորդ երրորդություն
Կա մեդիա, կա կրթություն: Չկա բովանդակություն, չկա կրթություն: Կա դասավանդող-սովորող համագործակցություն, կա կրթություն:
Վեցերորդ երրորդություն
Տիեզերքի կենտրոնը Արարիչն է: Մարդու կենտրոնը հոգին է: Դպրոցի կենտրոնը Սերն է:
Յոթերորդ երրորդություն
Մարդը կա, քանի նրան հիշում են: Գործը կա, քանի վայելում են նրա պտուղները: Դպրոցը կա, քանի ուսուցիչը սովորում է:
Վերջաբան
Երբ մարդու քունը տանում է, նա փակում է աչքերը: Թեկուզ մի ակնթարթ մի´ փակեք ձեր Հոգու աչքերը:
Հեղինակեց Աշոտ Տիգրանյանը