• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Իրադարձություն ընդհանուր պլանում

Յուրաքանչյուր մարդու կյանքն անկրկնելի է ու անշրջելի։ Անկրկնելի է ինչպես խեցե անոթը, ու անշրջելի, երբ այդ անոթը փշրված է։ Անհետացման դառությունն ու կորստի թախիծը առաջանում են, որպեսզի զորացնեն կյանքի հանդեպ մեր սերն ու բազմապատկեն դրա գոյությունը փառաբանելու մեր ձգտումը։ 
Վերախաղարկելով հողից խեցի անցման այս ընդհանուր իրադարձությունը, արվեստագետը պարզապես ցանկանում է մեզ հիշեցնել. գոյությունն իր արդարացման անհերքելի փաստարկն ունի՝ իմ և քո, մեր բոլորի կյանքը։ 
2016թ. նոյեմբերի 9-30-ը Երևանի  ժամանակակից արվեստի թանգարանում քանդակագործ Վահրամ Գալստյանի «Իրադարձություն ընդհանուր պլանում» նախագծի ցուցահանդեսն է (համադրողներ՝ Նազարեթ Կարոյան, Հարություն Զուլումյան)։ 
Աղբյուրը՝ tomsarkgh.am