• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Արագ, արա՛գ անցեք, որ չուշանաք, որ չշտապեք...

Սկսենք մեքենայի, հեծանվի, ավտոբուսի կայանատեղիից, սովորողի ավտոբուսից իջնելուց-ավտոբուս նստելուց, ամեն օր, ոչ միայն առավոտյան տանից գալիս ու երեկոյան տուն գնալիս, այլև կեսօրին, օրվա ցանկացած ժամին, ասենք, թատրոն, ճամփորդության գնալիս։ Որտե՞ղ պիտի կանգնի ավտոբուս-միկրոավտոբուս-տաքսին, երբ փաստացի փոխվել են մեր դպրոցների մուտքերը, սովորողը-ուսուցիչը ինչպե՞ս պիտի մոտենան՝ ուղեկցումո՞վ, առանց ուղեկցումի՞... Օրը քանի՜ անգամ ուզում է լինի-կրկնվի... Առանց ուսապարկ-խուրջինի, առանց հարմար կոշիկի-տաբատի-բաճկոնի, առանց մարզական քայլքի չի լինի, մոռացեք... Կուշանաք միշտ, կշտապեք՝ ձեռը կբռնեք, ու նպատակը՝ իբր շուտ տեղ հասնելը, ձեզ ուրիշ տեղ կհասցնի, սիրելիներս, բոլոր կարգի ու տարիքի սեբաստացիներ... Ուզում է՝ մեդիաուրբաթ լինի, թե լողի, կեսօրվա, երկարօրյա, ռոբոտիքսի պարապմունքներ... Եղանակն էլ կապ չունի, ձեր բազմազբաղ լինելն էլ։ Ես ձեզ հանգիստ չեմ թողնի մինչև սրա կարգավորումը՝ որպես վարք։

Նոյեմբերի 12-ի օրագիրը կրթահամալիրի տնօրենի բլոգից։ 

Լուսանկարը՝ Անի Սարգսյանի