Թվային միջոցները հանրակրթության արդյունավետ գործիքներ
Նախագիծ
Աջակից՝ ՀՀ ԿԳՆ
Կազմակերպիչ՝ Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
Պաշտոնական կայք edudigitech.mskh.am
Նպատակը՝ Ստուգատեսը կազմակերպվում է որպես ուսուցիչների, սովորողի, սովորողների խմբի ուսումնական նախագիծ, որի նպատակն է հանրակրթության մեջ թվային միջոցների, տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման, մոբիլ և ստեղծական ուսուցման փորձի ներկայացումը, ամփոփումը, խրախուսումը, տարածումը:
Անվանակարգերը
Հանրակրթական Դիջիթեքին ներկայացվում են 2016թ. փետրվարի 1-ից հետո ստեղծված նյութերը` նկարագրությամբ, մեթոդական հոդվածով:
Աշխատակարգ
2016թ. նոյեմբերի 28-ից Դիջիթեք 2017-ի նախապատրաստական աշխատանքների մեկնարկ, անվանակարգերի պահանջների լրամշակում, պատասխանատուների ամենշաբաթյա հավաքներ, գովազդների պատրաստում, տարածում:
2017թ. հունվարի 8-ից հունվարի 23-ը՝ մրցութային նյութերի հրապարակում ուսուցիչների և սովորողների բլոգներում, անհատական կայքերում, mskh.am-ում, այլ սոցցանցերում. անհատական, խմբային, դասարանական, դպրոցական, ընտանեկան մասնակցության հայտերի ընդունում: Հայտում գրանցվում են ըստ անվանակարգի ներկայացվող նյութերի փաթեթը, նկարագրությունը, մեթոդական հոդվածը, առկայության դեպքում` նաև այլ նյութեր, որպես արդյունք:
2017թ. հունվարի 23-27-ը դիջիթեքյան շաբաթ. ստուգատեսային աշխատանքների բաց գնահատում, վարպետության դասերի կազմակերպում
2017թ. փետրվարի 3-ին- հատուկ, խրախուսական, անվանական մրցանակների հանձնում նախաձեռնող անհատների, խմբերի, կազմակերպությունների կողմից. մրցանակային աշխատանքների հրապարակում
Հանրակրթական դիջիթեքի մրցանակը ստեղծագործական ճամբարի ուղեգիրն է։ Հատուկ, խրախուսական, անվանական մրցանակներ հայտարարում և հանձնում են նախաձեռնող անհատները, խմբերը, կազմակերպությունները:
Կրթահամալիրը արտերկրից ներկայացված հայտի և հոդվածի հայերեն թարգմանությունն ապահովվում է: Ցանկացողները կօգտվեն կրթահամալիրի կրթական փոխանակումների կացարաններից: Կրթահամալիրի կրթական բոլոր օբյեկտներում մշտապես գործում է անլար ինտերնետ: