• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Նորամուտի հրավեր

Արևմտյան դպրոց-պարտեզի հինգ տարեկանների մոլորակում իրարանցում է. մեկը մյուսին հերթ չտալով գլորվում ու հինգ տարեկան են դառնում: Ահա ծննդյան հերթական, գունեղ, վառ, սպասված  ավետիսը. մեր կարգապահ, հմուտ հետազոտող հինգ տարեկանների շարքը համալրեց Դավիթը և որպես նվեր՝ ընկերներին է նվիրում «Բնագետիկ» լաբորատորիայի անկյունը:

Վաղը` ժամը 14:30, սիրով, մեծ հուզումով սպասում ենք ձեզ լաբորատորիայի նորամուտին, եղեք բնագետիկների ուրախության և խանդավառության առաջին ականատեսը:

Բնագետիկի անկյունն ունի Ձեր գործուն նվիրատվության կարիքը՝ զարգացման իրական միջավայրը ավելի գործնական դարձնելու համար:

Բնագետիկի հերոսներն արդեն ունեն բնագիտական փորձերի զարմանահրաշ փաթեթ, որի համար մեր շնորհակալությունն ենք հայտնում տիար Բլեյանին, խոստանում ենք սկիզբ դնել ստեղծական, հետազոտական, համագործակցային նախագծերի: