• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Դեկտեմբերի 26-30

Սուրհանդակ կրթահամալիրի տնօրենի բլոգից

Հաստատում եմ կրթահամալիրում դեկտեմբերի 26-30-ի աշխատակարգը։

  • 2-4 տարեկանների խմբերի գործունեություն դպրոց-պարտեզներում
  • Ֆլեշմոբներ՝ մաթեմատիկայի, շախմատի
  • Միջին մասնագիտական կրթության ծրագրերով կիսամյակային ստուգարքներ Քոլեջում
  • Պետական ավարտական քննություններ Ավագ դպրոցի 12-րդ դասարաններում
  • Լրացուցիչ կրթության հաշվետու համերգներ երաժշտության դպրոցում
  • «Ուսումնական արձակուրդ» նախագծերի իրականացում
  • Ակումբային գործունեություն
  • Մանկավարժական աշխատողների ձմեռային դպրոց

Այդ օրերին կրթահամալիրի կրթական օբյեկտները կջեռուցվեն դպրոցների ղեկավարների հիմնավորումով, նրանց հաստատած ռեժիմով, որ կհրապարակվի դպրոցի ենթակայքում մինչև դեկտեմբերի 22-ը։ Մինչ այդ.

  • ճշտվում են այդ օրերին գործող նախադպրոցական խմբերի ցուցակները, որոշվում է նրանց ռեժիմը.
  • ներկայացվում են ակումբային, նախագծային հավաքների, համերգ-ներկայացումների ծրագրերը։

Ավագ դպրոցի Քննական կենտրոնը գործում է Մայր դպրոցում։

Մեդիակենտրոն-Սեբաստացի մոլն աշխատում-ջեռուցվում է ժամը 9։00-19։00, հյուրընկալ կընդունի սեբաստացի յուրաքանչյուր աշխատողի, սովորողի, խմբի։