...Գետառի մասին մի ուսումնասիրություն-ֆիլմ ստեղծեցին սեբաստացիները ամենամյա մեր «Էկոտուր»-ի շրջանակում… Ինչո՞ւ այն շարունակություն չունեցավ… Գետառը, որ մեր հայրենիք-մայրենիի երակներից ամենամայրաքաղաքային Զանգվին հավասար, նրան միախառնված է, մայրաքաղաքի կենտրոնից դուրս, կենտրոնական ու քաղաքային-թաղային իշխանության իբր աչքից հեռու-աննկատ, ասել է՝ բրախած-թողտվությամբ, ճարպիկ ինքնագործունեության արդյունքում շարունակվեց ծածկվել… Գետնի տակ անցավ-անցնում է մեր գետը. «Գետը քաղաքում» ծրագրով քանի՜ ուսումնասիրության արժանի հուզիչ-կենսական ֆիլմի նյութ կա առջևում…
Կրթահամալիրի տնօրենի ապրիլի 25-ի օրագիրը։
Լուսանկարը՝ Շամիրամ Պողոսյանի ՖԲ հրապարակումից։