Առավոտյան 9-ից ճանապարհ ընկանք դեպի Արցախ:
Չնայած ճանապարհը երկար էր, սակայն մենք հաճախ կանգ էինք առնում, ծանոթանում ճանապարհին, Թարթառ գետին, Սարսանգի ջրամբարին, Դադիվանքին և Գանձասարին: Գանձասարում մի փոքր հանգստացանք, Ժինգյալով հաց կերանք և նորից ընկանք ճանապարհ: Երեկոյան ժամը 10-ին տեղ հասանք: Մեզ ընդունեցին Ստեփանակերտի Եղիշե Չարենցի թիվ 7 դպրոցում, որտեղից գնացին հանգստանալու մեր բաժին ընտանիքներում:
Օրը հագեցած էր, բայց չափազանց հետաքրքիր:
Լուսանկարը՝ Նվարդի ՖԲ էջից։