• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Բարեկամների հաջորդ հանդիպումը՝ հոկտեմբերին

Կրթահամալիրում հունիսյան այս օրերին ՀՀ ԿԳՆ աջակցությամբ կազմակերպված մանկավարժական նորարարության «Բարեկամություն» բաց ճամբարին մասնակցեց 95 մանկավարժական աշխատող՝ Երևանից, ՀՀ մարզերից՝ Տավուշից, Սյունիքից, Լոռուց, Արմավիրից, Արագածոտնից, Արցախից և Վրաստանից։ Հունիսի 28-ին ճամբարը կազմակերպել էր հանրային ներկայացում՝ իր մասնակիցներով, եռօրյա գործունեությամբ-նախագծերով-արդյունքներով, հաստատված գործընկերային պայմանավորվածություններով։ Տպավորիչ-հուզիչ էին վրաստանցի, արցախցի, հայաստանցի մասնակիցների միասնական աշխատանքները, երգեցողությունն ու պարը, մարզանքը, զբոսանքը։ Ճամբարի «Բարեկամություն» մանկավարժական բաց բլոգում ոչ միայն 2017-ի հունիսյան ճամբարն է՝ իր բովանդակությամբ, աշխատակարգով, լուսաբանմամբ, այն նոր հարթակ է մանկավարժական նորարարությունների-ձեռքբերումների արձանագրման-տարածման, գործընկերության համար։ Ճամբարի ձեռքբերումը համարում ենք նրա շարունակականությունը. որպես ճամբարականների նախագծային-բլոգային գործունեություն՝ սկսվել է «Մենթորական բաց լաբորատորիա», «Ընտանեկան ուսուցում. առցանց ֆլեշմոբներ», «Պարերգեր», ընթերցողական, հայրենագիտական-ճամփորդական, նախագծերի առցանց-հեռավար իրականացումը։ Ճամբարային հաջորդ հավաքը նախատեսվում է 2017թ. հոկտեմբերին՝ աշնանային ուսումնական արձակուրդի ժամանակ, որտեղ կամփոփվեն այդ գործունեության արդյունքները։ 

Ճամբարի հաշվետվությունը՝ բլոգում։