• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Օտար լեզուն՝ սովորողի ընտրությամբ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում շարունակվում է ընդունելությունը օտար լեզուների ուսուցման խմբերում՝

  1. միջին դպրոցի ուսումնական պլանով նախատեսված՝ սովորողների ընտրությամբ խմբերում՝
  • երրորդ օտար լեզվի խմբերում՝  ֆրանսերենի, իսպաներենի, վրացերենի, գերմաներենի, պարսկերենի, թուրքերենի.
  • անգլերենի, ռուսերենի թարգմանչական գործունեության խմբերում.
  1. ավագ դպրոցում ուսումնական պլանով նախատեսված՝
  • երկրորդ, երրորդ օտար լեզվի խմբերում՝  ֆրանսերենի, իսպաներենի, վրացերենի, գերմաներենի, պարսկերենի, թուրքերենի, ռուսերենի.
  • օտար լեզուների խորացված ուսուցման 10-րդ դասարանում.
  • անգլիախոսների, վրացախոսների, արևելագետների, ֆրանսախոսների ակումբներում.
  1. քոլեջում՝ հետևյալ մասնագիտությունների խմբերում՝
  • զբոսաշրջային ծառայությունների կազմակերպում՝ օտար լեզվի խորացված իմացությամբ.
  • գործավարություն՝ օտար լեզվի խորացված իմացությամբ.
  1. կրթահամալիրի օտար լեզուների ուսումնական կենտրոնի լրացուցիչ ուսուցման խմբերում՝ անգլերենի, ռուսերենի, ֆրանսերենի, իսպաներենի, վրացերենի, գերմաներենի, պարսկերենի, թուրքերենի։

Ուսուցումը՝ անհատական ուսումնական պլանով, ուսումնական, այդ թվում՝ հեռավար ուսուցման նախագծերով, միջազգային ծրագրերի, ճամբարների, ստեղծագործական հավաքների մասնակցությամբ, անհատական թվային միջոցներով, ուսումնական բլոգներով, օտարալեզու շփման ուսումնական փորձառությամբ։ Արդյունքների հանրայնացման թարգմանչական ամսագրեր, բազմալեզու mskh.am, ուսումնական օրացույցով որոշված թարգմանական ստուգատես։ Մանրամասների համար կարող եք զանգահարել  093245025 կամ գրել englishbush@mskh.am

Օտար լեզուների մասնագիտական խմբի ղեկավար՝ Լուսինե Բուշ